Առջևում տոներն են: Այդ օրերին ուզում ես ուրախացնել մտերիմներիդ յուրահատուկ և հիշվող նվերներով: Եվ ահա ընտրել եք նվերը, բայց առաջ է գալիս փաթեթավորման հարցը: Ինչպե՞ս գեղեցիկ և տարբերվող փաթեթավորել նվերը:
Առաջարկում ենք 15 հետաքրքիր միտք, թե ինչպես հեշտությամբ, յուրահատուկ փաթեթավորել նվերը: Պարզ և նույն ժամանակ յուրահատուկ…
1. Գեղեցիկ ժապավենակապ նվերի համար
2. Զուգարանի թղթի գլանակից կարելի է պատրաստել այսպիսի հետաքրքիր արկղիկ
3. Եվս մեկ շքեղ ժապավենակապ
4. Փաթիլ
5. Սրտեր
6. Պարզ, բայց շատ գեղեցիկ
7. Ծաղիկներով և պուտերով
8. Փոքրիկ զարդը կարելի է տեղադրել ընկույզի կեղևի մեջ
9. Փաթեթավորումը կարելի է ձևավորել ժանյակով
10. Անձեռնոցիկը սեղմակի հետ՝ նույնպես յուրահատուկ է նայվում
11. Կարելի է պատրաստել մինի ճամպրուկ
12. Կամ ձևավորել գունային թղթի շերտերով
13. Բլիթների համար արկղիկներ կարելի է պատրաստել թղթե բաժակներից
14. Ձևավորել եղևնու ճյուղերով
15. Պետք կգա նույնիսկ հին քարտեզը