Նռան հրաշագործության մասին կան բազմաթիվ միֆեր և զրույցներ: Այսպես, այս պտղի հյութը անվանում են «Սիրային թուրմ» և մատուցում են որպես ուժեղագույն աֆրոդիզիակ:
Մենք որոշել ենք հավաքել Ձեզ համար փաստեր՝ նռան իրական առղջարար հատկությունների մասին և հասկանալ, թե առաջին հերթին ո՞ւմ կարող է այն օգտակար լինել:
5 պատճառ Ձեր կերակրացանկում ներառել նուռը
1. Վիտամինների և հակաօքսիդանտների աղբյուր
Բացի վիտամիններից, բջջանյութից և այլ օգտակար բաղադրիչներից, նռան հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտ (այդ թվում նաև պոլիֆենոլներ), քան այլ մրգային հյութեր կամ կանաչ թեյը: Տվյալ նյութերը օգնում են ազատ ռադիկալների դեմ պայքարում, նվազեցնում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները և պաշտպանում են բջիջները վնասվելուց:
2. Օգնում է կանգնեցնել քաղցկեղածին բջիջների աճը
Հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութը ունակ է դանդաղեցնել քաղցկեղածին բջիջների աճը, մասնավորաբար՝ կրծքագեղձի և շագանակագեղձի: Դա պայմանավորված է էլագոտանին նյութով, որը մեծ քանակությամբ պարունակվում է նռան մեջ:
3. Բարելավում է մարսողությունը
Նուռը նպաստում է աղիքներում բորբոքումների նվազեցմանը և ընդհանուր առմամբ դրական ազդեցություն ունի մարսողության վրա: Մասնավորաբար այս միրգը կարող է օգտակար լինել մարդկանց, որոնք տառապում են խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ:
4. Նպաստում է սրտի և զարկերակի առողջությանը
Նռան հյութը բարելավում է արյան հոսքը, կանխարգելում է զարկերակի խտացումը և դրանցում խոլեստերինի կուտակումը: Բացի դրանից այն օգնում է իջեցնել բարձր զարկերակային ճնշումը, որը համարվում է սրտի նոպաների և ինսուլտի գլխավոր ֆակտորը:
5. Ունի հակավիրուսային ազդեցություն
Շնորհիվ C, E վիտամինների և այլ նյութերի պարունակությամբ, որոնք խթանում են իմունիտետը, նուռը օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և կարող է կանխել հիվանդության զարգացումը:
Վերոնշվածները նռան օգտակար հատկությունների բոլորովին ամբողջական ցանկը չէ, սակայն բավարար է, որպեսզի ներառեք այս միրգը Ձեր կերակրացանկում:
Եղե՛ք առողջ: