fbpx

Նոստրադամուսի կանխատեսումները 2019 թվականի համար. կլինի՞ արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ

Երրորդ համաշխարհային պատերազմով «սպառնացել» են անցյալի և ապագայի մարգարեները։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ այն «ձեռակերտ աղետ» է դառնալու, որի նմանը մոլորակը դեռ չի տեսել։ Պատերազմի հետևանքներն այնքան ավերիչ են լինելու, որ Երկրի վրա դադարելու է կյանքը։ Իր մարգարեություններով բացառություն չէ նաև Նոստրադամուսը։ Գիտնականները մինչ օրս վիճում են նրա կանպատեսած պատերազմի ամսաթվի շուրջ, սակայն նրանցից շատերը հակված են ենթադրելու, որ դրա սկիզբը լինելու է 2019 թվականին։ Նրանք մի քանի մեկնաբանություններ են հրապարակել, որոնք վերծանում են Երրորդ համաշխարհային պատերազմի մասին Նոստրադամուսի կանխատեսումները։

«Պատերազմը կսկսվի այն ժամանակ, երբ ուղտը ջուր կխմի Հռենոսից և Դանուբից և չի զղջա դրա համար։ Եվ այդ ժամանակ կսասանվեն Ռոնան և Լաուրան։ Բայց նրան կոչնչացնի Ալպերի վրա Աքաղաղը»։

1. Որոշ գիտնականներ Նոստրադամուսի այլաբանություններն այսպես են թարգմանում. այստեղ խոսքը գնում է ուղտի մասին, որպես արաբական երկրների խորհրդանիշ, որոնց կողմից էլ հենց Եվրոպայի վրա հարված կհասցվի։

2. Մյուսները մի քիչ այլ կերպ են մեկնաբանում այս մարգարեությունը. Ուղտի մեջ պետք է տեսնել ներգաղթյալներին, որոնք արդեն ապրում են Եվրոպայում։ Դանուբի և Հռենոսի վրա նրանք կհարձակվեն։ Եթե հավատանք այս մեկնաբանությանը, ապա մարգարեությունն արդեն իրականացել է։ Աքլոր ասելով Նոստրադամուսը նկատի է ունեցել «գալական աքլորին»՝ Ֆրանսիային։

3. Երրորդներն էլ հակված են այն կարծիքին, որ արաբական երկրները Եվրոպայում արյունալի պատերազմի պատճառ կդառնան։ Նրա առաջին զոհերը գերմանացիները կլինեն, քանի որ սկզբում Նոստրադամուսը Հռենոսի անունն է տալիս։ Հիշատակվող Ռոնա գետը դեպի Ֆրանսիա է տանում, իսկ դա նշանակում է, որ այս պետությունը առաջիններից մեկը կներքաշվի պատերազմի մեջ։ Լաուրան գվինեական լեռ է։ Այն պետք է դիտարկել որպես ակնարկ, որ պատերազմը բոլոր աշխարհամասերով է անցնելու։ Եվ միայն Ալպերը կկանգնեցնեն «ուղտին», որը կոչնչացվի Աքաղաղի կողմից։ Այստեղ աքաղաղը դիտարկվում է որպես արևելյան օրացույցի խորհրդանիշ։ Հնարավոր է, որ հենց Աքաղաղի տարում ծնվի փրկիչը։

Գիտնականները հաշվարկներ են արել։ Չի բացառվում, որ երրորդ համաշխարհային պատերազմի իրական սպառնալիքը հենց 2019 թվականին է սկսվելու։ Այն հավասարը չի ունենալու իր դաժանությամբ և զանգվածայնությամբ։ Այն հզոր է դարձնելու երկու երկիր՝ Չինաստանն ու Հնդկաստանը։

Ոչ միայն Նոստրադամուսը, այլև այնպիսի անվանի մարգարեներ,ինչպիսիք են Վանգան և Քեյսին, 2019-2020 թվականների ընթացքում բնության արհավիրքներ են կանխատեսել, որոնք առաջ կգան Վայոմինգ նահանգում Ելոուսթոունյան հրաբխի ժայթքման արդյունքում։ Սրա արդյունքում օվկիանոսում ցունամի կսկսվի, որի հզորությունը աշխարհամասի կեսի համար աղետաբեր կլինի։ Նոստրադամուսի կանխատեսումը բառացի այսպես է հնչում.

«Սարսափազդու պայթյունից հետո ջուրը կուլ կտա երկիրը։ Ամերիկյան մայրցամաքում հողը ծառս կլինի և տաք մոխիրը շղարշով կծածկի արևը։ Մոլորակը մթության մեջ կհայտնվի և մարդիկ կսկսեն մահանալ ջրից և շնչահեղձությունից։ Տարբեր աշխարհամասերում մոտակա հողերը ջրի տակ կանցնեն, և ցամաքի կեսը կանհետանա Երկրի երեսից»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նոստրադամուսի կանխատեսումները 2019 թվականի համար. կլինի՞ արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ
Աշխարհի քաղաքներ, որոնք ֆանտաստիկ կերպով փոխվել են վերջին 100 տարում