Հավատում եք նրա տեսությանը, թե ոչ, սակայն հայտնի կանխագուշակ Միշել Նոստրադամուսը ճիշտ էր 2016-ի որոշ կանխատեսումներում:
Եվ այսպես, եկեք տեսնենք թե հայտնի կանխագուշակը ի՞նչ է կանխագուշակել այս տարվա համար:
Պատերազմներ և գլոբալ տաքացում
Նոստրադամուսը ուսումնասիրում էր այսպես կոչված «թեժ պատերազմների» հնարավորությունը, որոնք կարող են առաջ գալ 2017-ին գլոբալ տաքացման և անհետացող ռեսուրսների պատճառով: Ընդ որում ամենավտանգավորը կլինեն ահաբեկիչները և կենսաբանական հարձակումները:
Խաղաղության համաձայնագիր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Համաձայն Նոստրադամուսի, երկու պատերազմող երկրներ համաձայնության կգան 2017-ին, չնայած համաձայնագրի պայմանները հայտնի չեն: Նաև նշվում է, որ ԱՄՆ-ն կփորձի ընդդիմանալ խաղաղության պայմանագրին, այն դեպքում, երբ Գերմանիան և Եվրամիության անդամները կաջակցեն դրան:
Ֆինանսական ճգնաժամ Իտալիայում
Համաձայն Նոստրադամուսի, գործազրկությունն ու պարտքերը Իտալիան կդարձնեն Եվրոպական ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոնը, ինչը կշեղի ուշադրությունը Հունաստանից և Իսպանիայից:
Իտալիայի բանկերն արդեն ունեն 286 միլիարդ չմարված պարտք և բանկային համակարգը կսկսի փլուզվել:
Արեգակնային էներգիայի օգտագործում
Նոստրադամուսը կանխատեսել է, որ 2017թ.-ի վերջերին արեգակնային էներգիան կդառնա աշխարհի էներգիայի հիմնական աղբյուրը: Շատ երկրներ, ինչպիսիք օրինակ Հնդկաստանը և սկանդինավյան երկրները ածխաջրածնային վառելիքի փոխարեն կանցնեն արեգակնային էներգիայի օգտագործման, որպես էներգիայի հիմնական աղբյուր:
Հյուսիսային և Հարավային Կորեաները կմիանան
Նոստրադամուսը կանխատեսել է, որ Հյուսիսային և Հարավային կորեաները կմիանան և կսեղծեն միասնական Կորեական հանրապետություն: Նա խոսում է այն մասին, որ դիկտատոր Կիմ Չեն Ինը գահընկեց կարվի և ապաստան կփնտրի Ռուսաստանում:
Ամպային հաշվարկների անհետացում
Լուսանկարների և այլ ֆայլերի առցանց պահպանումը արդեն նորմա է դարձել: «Ամպային պահպանում» տերմինը կվերանա արդեն 2017թ.-ին, քանի որ համակարգիչների մեծ մասը հաշվարկները կանեն հենց ամպում, ինչի համար այլևս անհրաժեշտ չի լինի հղում անել այդ տերմինին:
Չինաստանի առաջխաղացումը
Նոստրադամուսը կանխագուշակել է, որ Չինաստանը կդառնա գերտերություն, ինչը միշտ էլ ուզել է: Երկիրը վճռական քայլեր կանի, որպեսզի հաղթահարի աշխարհի տնտեսական անհավասարակշռությունը: Նույնիսկ Վանգան է կանխատեսել, որ այս տարվա վերջում «Եվրոպան, որ մենք գիտենք՝ կդադարի գոյություն ունենալ» և չինաստանը կդառնա աշխարհում նոր գերտերություն:
Տիեզերական առևտրային թռիչքներ
Կանխագուշակը նշում է նաև 2017-ը որպես տիեզերական առևտրային թռիչքների սկիզբ: Չնայած այդպիսի թռիչքների գինը չափազանց բարձր կլինի մարդկանց մեծամասնության համար, շատ ֆիրմաներ, ինչպիսիք են Ռիչարդ Բրանսոնի Virgin Galactic-ը և Էլոն Մասկի SpaceX-ը էական ներդրումներ են կատարել տիեզերական առևտրային թռիչքների զարգացման համար: