fbpx

Գիտնականները ստեղծել են ատամնալիցք (պլոմբ), որն ինքն է բուժում ատամները

Լոնդոնյան Մարիա թագուհու անվան համալսարանի (Queen Mary University) գիտնականները ստեղծել են նոր նյութ ատամնալիցքերի համար, որն արդեն անվանվել է հեղափոխական։ Եվ դրա առավելությունները հետևյալում են.

  • Ատամնալիցքը ոչ միայն լցնում է խոռոչը, այլ նաև ինքն է բուժում ատամը։ Պրոֆեսոր Ռոբերտ Հիլլի խոսքերով, նորարարական բաղադրությունը՝ որն ոչ այլ ինչ է, քան բիոակտիվ կոմպոզիտային նյութ, և որի հիմքը ապակին է։ Այն բանից հետո, երբ ատամնալիցքը տեղավորվում է ատամի խոռոչի մեջ, սկսում են արտազատվել միներալներ, որոնցից էլ ձևավորվում է ատամնահյուսվածքը, մասնավորաբար՝ ֆտորի, կալցիումի և ֆոսֆորի միացություններ։ Դրա հաշվին ատամնահյուսվածքները վերականգնվում են։
  • Ի տարբերություն հին ատամնալիցքերի՝ այս նոր ատամնալիցքը նույնիսկ չնչին արանք չի թողնում ատամի և ատամնալիցքի միջև, ինչն էլ անհնար է դարձնում ատամնալիցքի տակ մանրէների բազմացումը։
  • Գիտնականները պնդում են, որ այդպիսի ատամնալիցքը կտեղադրվի մեկ անգամ և ընդմիշտ։ Այն ժամանակի ընթացքում չի մաշվի և հաստատ չի ընկնի։

«Այս նյութը ամբողջապես կփոխի ստոմատոլոգիական պրակտիկան», – ասում է պրոֆեսոր Հիլլը։ Սպասվում է, որ նոր ատամնալիցքերը հասանելի կլինեն մոտակա երեք տարվա ընթացքում։

giphy-1476185650

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները ստեղծել են ատամնալիցք (պլոմբ), որն ինքն է բուժում ատամները
ԹԵՍՏ. Դուք ձեր ժամանակի հանճարն եք, եթե կարողանաք 9 հարցերից թեկուզ 7-ին ճիշտ պատասխանել