Լա-Տրոբե Ավստրալիական համալսարանի Գերմանացի պատմաբան Սվեն Գրոնեմեյերը հայտարարում է, որ Կոմպալկակո մեքսիկական տաճարում որոշ ժամանակ առաջ հայտնաբերված նախկինում անհայտ մայաների ուղերձը, դեղին մամուլի գրածներին ի հակառակ՝ մարդկանց չի զգուշացնում մոտալուտ աշխարհի վերջի մասին: Փորձագետի խոսքերով հինավուրց գրությունները կրում են լրիվ այլ իմաստ, հաղորդում է Associated Press-ը:
Մեքսիկայի ժողովրդական ինստիտուտի գիտնականները հոգնել են արդեն իրենց անընդհատ անհանգստացնող բուլվարային լրագրողներից, որոնք արհեստականորեն ուռճացնում են մոտակա Ապոկալիպսի թեման, որի մասին իբր ասվում է մայաների հաղորդագրության մեջ: Մոտեցող աշխարհի վերջի մասին ինտերնետային բանբասանքներն ու ենթադրությունները ցրելու համար պատմաբանները հատուկ կոնֆերանս կազմակերպեցին Պալենկե մեքսիկական քաղաքում: Այս ֆորումի գլխավոր զեկուցողներից մեկն էր նաև գերմանացի պատմաբան և հնեաբան Սվեն Գրոնեմեյերը: Նա մանրամասնորեն պատմեց վերջերս մեքսիկական Կոմալկալկո տաճարում, որտեղ հին ցեղերը կատարում էին իրենց աստվածապաշտությունը, հայտնաբերված գտածոի պատմությունը:
Այդքան աղմուկ հանած այս հնեաբանական նմուշը իրենից ներկայացնում է քարե սալիկ, որի տարիքը մոտավորապես 1300 տարի է: Դա մայաների հին ցիկլիկ օրացույց է բաղկացած 13 և միմյանց հաջորդող ժամանակային շրջաններից: Ամեն մի շրջանը տևում է 394 տարի: Իսկ 13-րդ շրջանը ընդհատվում էև այն համապատասխանում է մեր օրացույցի 2012թ. դեկտեմբերի 21-ին: Եվ այդ ամսաթվին ոչ թե սկսում է աշխարհի վերջը մարդկության համար, այլ ընդամենը այդ օրը հին պատերազմի և պտղաբերության աստված Բոլոնա Յոկտեի գալստյան ժամանակն է:
Օրացույցը ստեղծվել է թագավոր Բախլամ Այավայի թագավորության ժամանակ, որը ուզում էր նախապատրաստվել մայաների պանթեոնի ամենագլխավոր աստվածներից մեկի գալստյանը: Այդ օրը քրմերը դիտարկում էին, որպես յուրատեսակ ազգի “նոր ծննունդ”, որը ավելի շուտ ենթադրում է մարդկության տեղափոխումը մի նոր մակարդակ, այլ ոչ թե ամեն կենդանի արարածի կործանում: Գերմանացի պատմաբանը նշում է, որ մայաների գրությունները լի են դարձվածքներով և փոխաբերական իմաստներով և ամեն դեպքում ընդունել դրանք բառացի՝ ուղղակի անխելքություն է:
Սվեն Գրոնեմեյերը ավելացրեց նաև, որ գտածոն լուրջ վնասված էր՝ տեքստի որոշ մասը հնարավոր չէր կարդալ: Համենաին դեպս՝ այժմ: Ներկա պահին տաճարի քարե սալիկը գտնվում է Մեքսիկայի ժողովրդական իստիտուտի լաբորատորիայում: Հենց հետազոտողները վերջացնեն ուսումնասիրել այս պատմական գտածոն, այն ամենայն հավանականությամբ կտեղադրվի երկիր թանգարաններից մեկում: