Մեր ուշադրությունը ծայրահեղ ընտրողական է։ Չնայած նրան, որ մեր զգայական օրգանները մշակում են ամբողջ հասանելի ինֆորմացիան, դրա միայն չնչին մասն է հասնում գիտակցությանը։ Ստացված տվյալների զտման մեխանիզմը դեռևս հայտնի չէ, բայց որոշ մասնագետներ վստահ են, որ ենթագիտակցականը շատ կարևոր դեր է խաղում և համարվում է անձնական որակների ցուցանիշ։
Նայեք ներքևում բերված նկարը։ Առաջինը ի՞նչ տեսաք.
Եղևնիներ
Դուք հրաշալի կազմակերպիչ եք, ուժեղ անձնավորություն և ի ծնե առաջնորդ։
Աղջիկ
Դուք գերադասում եք շրջապատում տեսնել գեղեցկությունը և չնկատել վատը։
Լողափնյա հովանոց
Դուք չեք բացահայտում Ձեր էմոցիաները՝ ղեկավարելով դրանք։
Ճոճանակ
Դուք փոփոխական տրամադրություն ունեք։ Երջանկության և տխրության զգացումները պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին։
Ծաղկանոց
Նուրբ և զգայուն անձնավորություն։ Ձեզ բնորոշ է ուրիշների մասին հոգատարությունը։
Պիկնիկի զամբյուղ
Դուք գերադասում եք պլանավորել Ձեր կյանքը և չեք սիրում անակնկալներ։
Թփեր
Երբեմն Ձեզ ուղղակի հարկավոր է միայնակ մնալ։ Այդպես Դուք հանգստանում եք։
Նավակ
Դուք կյանքի փոփոխությունների կարիք ունեք։ Հնարավոր է ցանկանում եք փոխել բնակության վայրը կամ աշխատանքը։
Փրկարարական բաճկոն
Ձեր կյանքը բավական միօրինակ է, բայց դեռևս փոփոխություններին պատրաստ չեք։
Ավազե ապարանք
Դուք հաճույք եք ստանում՝ մրցակցելով ուրիշների հետ և չեք վախենում դժվար խնդիրներից։
Թռչուն
Դուք բավական վստահ եք Ձեզ վրա։ Կարող եք զարմացնել ինքնաբերականությամբ և անկանխատեսելիությամբ։
Երեխա
Ձեզ անհրաժեշտ է զգալ, որ Ձեր կարիքը ունեն։ Պատրաստ եք գնալ զիջումների։
Ձկնորս
Հաճախ եք կատարում դժվար աշխատանք, որը մեծ ջանքեր է պահանջում։
Շուն
Դուք բաց եք, բարի և չեք սիրում կոնֆլիկտներ։ Ձեզ համար կարևոր են լավ հարաբերությունները և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքում։
Արև
Դուք ջերմության, հոգատարության և ուշադրության կարիք ունեք։ Երազում եք ընկերության և քնքշության մասին։