fbpx

Գարեգին Նժդեհի հզոր մտքերից

Հիրավի Գարեգին Նժդեհը հայ իրականության մեջ հակասական կերպար է եղել, նա սկզբում չի ընդունվել բոլշևիկյան իշխանությունների կողմից և ժողովրդի մեջ նրա դեմ բազմաթիվ լուրեր են տարածվել, որոնք իհարկե չեն համապատասխանել իրականությանը, սակայն նրա ջանքերով է, որ Զանգեզուրը հիմա բուն հայկական մաս է կազմում՝ այլապես կլիներ կամ Նախիջևանի պես ադրբեջանական, կամ Արցախի պես վիճելի տարածք:

Նա հայ ազգային-քաղաքական և ռազմական հզոր գործիչ էր, ով ցավոք իր ժամանակաշրջանում չընդունվեց ինչպես հարկն էր, սակայն այդ ամենին դեմ նա ծավալում էր հայ ժողովրդի շահերից բխող գործունեություն, թե՛ հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս: Նրա մտքերը իսկական դասեր են հանդիսանում մեզ համար և կարող են շատերիս համար կյանքի կարգախոսներ լինել. ուստի կարդացեք և գտեք Ձեր կարգախոսը կամ Ձեզ բնութագրող միտքը և փորձեք պատկերացում կազմել Նժդեհ անհատի մասին:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Իմ ազգային դավանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:

Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

Քաջերի յարութիւնն է մահը:

Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

Մի ժողովուրդ` մի ընտանիք:

Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:

Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:

Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ։

Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:

Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:

Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:

Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:

Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:

Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:

Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:

Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:

Միայն ազնիւն է զօրաւոր:

Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:

Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:

Հրապարակման ներկայացրեց՝ Մարտին Սարգսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.63 из 5 )
MediaMag