fbpx

«Երբեք մարդկանց մի պատմեք ձեր մասին». Կոնֆուցիոսի խորհուրդը, որն արժե լսել

Ոչ ոքի ոչինչ մի բացատրեք՝ միևնույնն է յուրաքանչյուրը կհասկանա այնպես, ինչպես իրեն է ձեռնտու․․․

Լռությունը ոսկի է, հատկապես ժամանակակից աշխարհում…

21-րդ դարում մենք կարող ենք միմյանց հետ շփվել աշխարհի ցանկացած կետից: Լուսանկարներ վերբեռնել ինտերնետում, ձայնային հաղորդագրություններ ձայնագրել, մտքեր փոխանակել՝ ամեն օր, ամեն ժամ:

Կիսվել շուրջը կատարվող իրադարձություններով և անմիջապես արձագանքել, արձագանքել այլ մարդկանց իրադարձություններին:

Բայց կարիք կա՞ այդքան շատ խոսել քո մասին ու ցույց տալ քո կյանքը: Ինչո՞ւ է մեզ այդքան հարկավոր հետևել ուրիշների ճակատագրերին:

Ո՞րն է այս կենսակերպի պատճառը

  1. Մենք հետաքրքրասեր ենք և սիրում ենք հետևել ուրիշներին:
  2. Մենք շատախոս ենք. Լեզվով խոսելը՝ բեռ կրել չէ:
  3. Մենք փորձում ենք ուրիշների նախանձը հարուցել` խոսելով մեր մասին: Սալվադոր Դալին նախանձը անվանում էր իր հաջողության ջերմաչափը:
  4. Մենք փորձում ենք ուրիշներին ապացուցել, որ մեր կյանքն ավելի լավն է: Կամ մենք փորձում ենք ինքներս մեզ ապացուցել, որ ուրիշներն ավելի վատ են ապրում:
  5. Մենք ուզում ենք վիրտուալ իրականության մեջ ձևավորել մեր սեփական նոր կերպարը, որը նման չի լինի մեր իրականին և կստիպի բոլորին հավատալ դրան: Մեզ նեղացնողներին իրենց տեղը ցույց տալ: Հիացնել երկրպագուներին:

Մենք ապրում ենք ամենօրյա շփման մեջ ընկղմված՝ չհասկանալով դա լավ է, թե վատ, «աղում ենք ինչ-որ մեկի ոսկորները», քննարկում ենք կյանքի ելևէջները, կիսվում ենք մեր հույզերով, փնտրում ենք համակրանք և աջակցություն: Մենք անընդհատ «կապի մեջ ենք»:

Մի անգամ ես հաշվարկել եմ, թե շաբաթական որքան ժամանակ է պետք, որպեսզի կարեկցեմ ընկերներիս, ովքեր դժգոհ են իրենց անձնական կյանքից, և ես սարսափեցի: Ժամանակն է խղճալ ինքս ինձ: Փոխարենը այդ ժամանակահատվածում դուք կարող եք զբաղվել սպորտով, զբոսնել, լվանալ հատակները կամ գիրք կարդալ:

Այդպիսի շփումը ոչ մի օգտակար բան չի պարունակում: Եթե ​​մենք մարդուն համոզենք, որ մեր կյանքում ամեն ինչ հրաշալի է, դրանից կյանքը չի բարելավվի: Եթե ​​ժամերով լաց լինենք, որ ամեն ինչ վատ է, որքան ցավոտ է, վիրավորական և որքան միայնակ ենք, իրերի դասավորությունը դրանից չի փոխվի:

Հռոմեացի փիլիսոփա Սենեկան ասում էր.

«Շատ ավելի կարևոր է, թե ինչ ես ինքդ մտածում քո մասին, քան այն, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին»:

Բայց դեռ անհրաժեշտ է աճել մտածողության այս մակարդակին հասնելու համար: Մեզանից շատերը կանգնած են այն կետի վրա, որտեղ շատ կարևոր է իմանալ, թե ինչ են մտածում ուրիշները մեր մասին: Ուրիշի կարծիքն է, որ կարող է աճեցնել կամ ոտնահարել մեր ինքնագնահատականը:

Ինչի՞ մասին չի կարելի պատմել մարդկանց

Ավելի հեշտ է թվարկել այն, թե ինչն է կարելի: Եղանակի մասին, օրինակ. Մնացածի մասին ավելի լավ է բերանը փակ պահել:

Հպարտանաս հաջողությամբ, ձեռքբերումներով, բերքով՝ կնախանձեն:

Պատմես ծրագրերիդ մասին՝ կծաղրեն, կարժեզրկեն երազանքներն ու ձգտումները: Կբացատրեն, թե ինչու է անհնար լավ ապրել Հայաստանում, և որ նույնիսկ չարժե փորձել:

Կիսվես գաղտնիքով՝ կտարածեն այն:

Կիսվես վախերով՝ խելագար կհամարեն:

Կիսվես ​​գաղափարով՝ կսեփականացնեն:

Որոշես քննադատել՝ կվիրավորվեն:

Մեծն Կոնֆուցիոսը եկել է եզրակացության.

«Երբեք մի պատմեք ձեր մասին ոչ լավը, ոչ էլ վատը: Առաջին դեպքում նրանք չեն հավատա քեզ, իսկ երկրորդում՝ կճոխացնեն», – Կոնֆուցիոս:

Իսկ ամերիկացի գրող Մայա Անջելոուն մի անգամ ասել է, որ մարդիկ շատ արագ մոռանում են այն ամենը, ինչ դուք ասում եք նրանց: Նրանք նաև ջնջում են իրենց հիշողությունից այն ամենը, ինչ դուք արել եք նրանց համար: Բայց նրանք հիշում են այն հույզերը, որոնք դուք հարուցել եք նրանց մեջ:

Դուր գալ բոլորին`անհնար է: Իսկ ահա դիպչել ուրիշի հոգու կամ հոգեկանի լարերին, թշնամի դառնալ, մեծամիտ կամ ամբարտավան դառնալ ուրիշների աչքերում՝ շատ հեշտ է:

«Լռությունը ոսկի է», – ասում էին հին իմաստունները: Եվ նրանք 100% ճիշտ էին:

Ամեն ինչ չէ, որ ծնվում է մեր գլխում, սրտում կամ հոգում, պետք է դառնա ուրիշի ականջի սեփականությունը:

Եվ արդյո՞ք այդքան լավ եք ճանաչում այն ​​մարդկանց, ում առջև պատրաստվում եք բացվել:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 71 assessment, среднее 4.44 из 5 )
MediaMag
«Երբեք մարդկանց մի պատմեք ձեր մասին». Կոնֆուցիոսի խորհուրդը, որն արժե լսել
ԹԵՍՏ․ 10 հետաքրքրաշարժ հարցեր ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ