Գարեգին Նժդեհի հզոր, խորը, իմաստուն մտքերը, որոնք կստիպեն մի փոքր ավելի խորը մտածել.
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով` աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։
Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր։ Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց։
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն։ Խոնարհիր ճակատդ միայն իդեալիդ առաջ:
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել հայրենիքին, սրբության զգացումը` հայրենասերներին:
Չմոռանաք կարդալ նաև՝ Գարեգին Նժդեհի հզոր և խորիմաստ մտքերից, որոնք ստիպում են գործել
Հրապարակման ներկայացրեց՝ Ռոզա Հարությունյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]