Գարեգին Նժդեհի հզոր, խորը, իմաստուն մտքերը, որոնք ստիպում են ոչ միայն մտորել, այլ նաև գործել.
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Նա, ով ընդունում է Աստծո գոյութիունը, ընդունում է նաև իր պարտականութիունը գերագույն իրականության հանդեպ` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՈՒՆ:
Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա – մտածել այլոց ցավերի մասին:
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:
Հրապարակման ներկայացրեց՝ Մանե Հայրապետյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.