fbpx

Նիուե՝ երկիր, որտեղ չկան քաղաքներ, բանակ, իսկ մայրաքաղաքն էլ Ալոֆի ավանն է

Քանի Երկիր մոլորակի բնակչության մի կեսը ամբողջ ուժով փորձում է ներխուժել Եվրոպա, դուք, փոխարենը, կարող եք ուղղություն վերցնել Նիուե՝ կղզի, ինքնավար պետական կառույց Խաղաղ օվկիանոսում։

Ալոֆի՝ Նիուեի մայրաքաղաքը

Կղզու տարածքն ընդամենը 261 կմ² է, իսկ բնակչությունը՝ 1611 մարդ (2011թ. տվյալներով)։ Կղզում կա 14 գյուղ և մեկ քաղաք։ Մայրաքաղաքը՝ Ալոֆի ավանն է։

Խիկուտավակե՝ գյուղ Նիուեում

Փոխարենը ամբողջ երկրում գործում է անվճար Wi-Fi, իսկ սննդի և այլ ապրանքների համար ստիպված կլինեք վճարել նորզելանդական դոլարով։ Ի դեպ, կոլեկցիոն մետաղադրամների վրա դաջված է Պիկաչու պոկեմոնը։

Երկրում գործում է մեկ կուսակցություն, մեկ ավտոճանապարհ, որը շրջանաձև սփռվում է ամբողջ կղզով, ֆուտբոլի ազգային հավաքական, չկա բանակ, գրեթե բացակայում են լողափերը, բայց փոխարենը կղզու բնակիչները խոսում են երկու լեզվով՝ անգլերեն և նիուերեն։

Ի դեպ լողափերի բացակայությունը բոլորովին չի փչացնում կղզի այցելելու տպավորությունը։ Ափերն այստեղ ժայռոտ են  և գրեթե ամենուր շատ թեք, այնպես որ տեսարանը, որ բացվում է երկրի եզերքից՝ ձեզ հաստատ անտարբեր չի թողնի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նիուե՝ երկիր, որտեղ չկան քաղաքներ, բանակ, իսկ մայրաքաղաքն էլ Ալոֆի ավանն է
Շան ձագուկը չափազանց շատ է ուզում դուր գալ իր տիրոջը (զվարճալի տեսանյութ)