fbpx

Նիկոլա Տեսլայի 5 խելահեղ գյուտերը

Nikola Tesla

Նիկոլա Տեսլան միանշանակ էքսցենտրիկ գիտնական էր: Շատերը գտնում են, որ նրա գյուտերը ավելի նշանավոր էին, քան Բելլի կամ Էդիսոնի գյուտերը: Նրա էլեկտրական մեքենաները, վառ երևակայությունը և խելահեղ ոճը «Խելագար հանճարի» սիմվոլն են դարձել:

Սակայն անհնար է բացառել, որ Տեսլան հանճար էր, մեծագույն գյուտարար և գիտնական:

Ահա նրա խելահեղ գյուտերից մի քանիսը.

Էլեկտրականության անլար փոխանցում

120 տարի առաջ, 1893թ. Չիկագոյի ցուցահանդեսում, Տեսլան ցուցադրեց էլեկտրականության անլար փոխանցումը՝ ընթացքում վառելով մի քանի ֆոսֆորային լամպեր, անվանելով այն էլեկտրադինամիկ ինդուկցիա: Նա երազում էր այն մասին, որ մի գեղեցիկ օր այս տեխնոլոգիան կօգնի մեզ փոխանցել էլեկտրականությունը մթնոլորտի մեծ տարածություններում՝ հեռավոր վայրերը ապահովելով էլեկտրականությամբ:

Այժմ, երբ անցել է մոտ մեկ դար, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Intel-ն ու Sony-ն, հետաքրքրված են չճառագայթող էլեկտրակաության փոխանցման օգտագործմամբ այնպիսի սարքերում, ինչպիսիք են բջջային հեռախոսները, որպեսզի մենք կարողանանք լիցքավորել մեր սարքերը առանց էլեկտրական լարերի:

Ռենտգեն

Տեսլայի հետազոտությունները էլեկտրամագնիտիզմի ոլորտում օգնեցին ամբողջ աշխարհի ռենտգենոլոգներին տեսնել մարդու անատոմիան առանց կտրվածքներ անելու: Չնայած 1880-ականների վերջերին այս միտքը համարվում էր խելահեղ:

Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը վերագրվում է Վիլհելմ Ռենտգենին, սակայն Տեսլան իր հետազոտություններում, Ռենտգենից 8 տարի առաջ նկատել էր որոշ վտանգներ մարդու օրգանիզմի համար այս տեխնոլոգիայի օգտագործման ժամանակ:

Մահվան ճառագայթ

1930 թ. ըստ որոշ պնդումների, Նիկոլա Տեսլան հայտնաբերել է զենք բաղկացած մասնիկների փնջից, որը անվանել է «Մահվան ճառագայթ»: Տեսությամբ սարքը կարողանում էր գեներացնել ինտենսիվորեն ուղղորդված էներգիայի փունջ, որը կարելի էր օգտագործել թշնամու ինքնաթիռների, զորքի և այլն ոչնչացման համար:

Սակայն «Մահվան ճառագայթը» այդպես էլ Տեսլայի կողմից չթողարկվեց, չնայած նրան, որ նա փորձել է այն վաճառել տարբեր զինվորական հաստատությունների:

Ռոբոտոտեխնիկա

Տեսլան պատկերացնում էր, որ մոտ ապագայում ռոբոտների մի ամբողջ ռասա կկարողանա կատարել մարդկանց աշխատանքները: 1898թ. նա ցուցադրում է իր կողմից հայտնաբերված մի գյուտ՝ հեռակառավարվող մոտոռանավակ, որը շատերի կարծիքով «ռոբոտոտեխնիկայի ծնունդն էր»: Տեսլան ենթադրում էր որ շուտով աշխարհը կլցվի խելացի մեքենաներով, ռոբոտներով, տարբեր սենսոռներով և ինքնակառավարվող համակարգերով:

Մեքենա, որը առաջ է բերում երկրաշարժ

Նույն 1898թ. Տեսլան հայտարարում է այն մասին, որ հայտնաբերել է տատանման գեներատոր, որը տատանում է շինությունները և շրջակայքում գտնվող ամեն ինչ: Ինքնին սարքը կշռում էր 1կգ, սակայն հնարավոր էր տատանման ժամանակամիջոցը այնպիսի հաճախականությամբ կարգավորել, որ ամեն փոքր տատանում ավելացնում էր ավելի շատ էներգիա շինության ալիքային տատանումներին: Բավարար քանակությամբ ոչ մեծ տատանումներով հնարավոր էր քարուքանդ անել նույնիսկ ամենամեծ շինությունը:

Գիտակցելով իր գյուտի պոտենցիալ վտանգը, Տեսլան մուրճով կոտրում է սարքը և խնդրում է իր աշխատակիցներին անհրաժեշտության դեպքում հայտարարել, որ տեղեկություն չունեն երկրաշարժերի պատճառների մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Նիկոլա Տեսլայի 5 խելահեղ գյուտերը
Նոր Տարվա դեկորացիաների 23 կրեատիվ մտքեր