fbpx

Նիհարել համեմունքների օգնությամբ․ ինչպես կարելի է անել դա

Պարզվում է, նիհարել կարելի է ոչ միայն չուտելով, ասենք դիետաներ պահելով, այլ նաև ուտելով, որքան էլ դա կարող է հնչել տարօրինակ կամ զարմանալի։ Այլ հարց է, թե ինչ ես ուտում կամ ինչ համեմունքներ ես օգտագործում սննդի մեջ։

Պարզվում է, որ կան համեմունքներ, որոնք նպաստում են նիհարելուն, նիհարեցնող համեմունքներ են, բոլորովին բնական, առանց որևէ գենետիկ կամ կենսաքիմիական միջամտության։ Ներկայացնենք մի քանի համեմունքներ, որոնք նիհարեցնող են․

Դարչին

Սա թիվ մեկ համեմունքն է, որը հիանալիորեն նպաստում է մարդու նիհարելուն։

Օրական քառորդ թեյի գդալ դարչինի կիրառումը սննդակարգում բավարար է, որպեսզի 20 անգամ ավելանա ածխաջրային փոխանակության արագությունը։

Համեմունքը նաեև թույլ է տալիս նվազեցնել գլյուկոզայի և խոլեստերինի պարունակությունը արյան մեջ և բթացնել ախորժակը։ Դարչինը նաև հանդես է գալիս որպես ճարպային նստվածքների առաջացման խոչընդոտող նյութ և հալեցնում է արդեն եղած ճարպային նստվածքները։

Օպտիմալ կիրառության տարբերակը առավոտյան օգտագործելն է, կես ժամ ուտելուց առաջ, մեղրով խառնված, ջրով լուծված։ Սա մի ըմպելիք է, որը ցանկալի է, որ պատրաստեք նախորդ օրը երեկոյան և ողջ գիշեր այն մնա և թրմվի։ Համեմունքը կարելի է ավելացնել նաև շիլայի, սուրճի, յոգուրտի և կաթնաշոռի մեջ և ուտել։

Կայենյան պղպեղ

Սա ևս շատ օգտակար համեմունք է նիհարել ցանկացողների համար։

Մեկ պտղունցն այս համեմունքի կարող է արագացնել նյութափոխականությունը 25 տոկոսով։ Միթե դա հիանալի չէ։ Սա շատ կծու համեմունք է և օգտագործելիս պետք է լինել շատ ուշադիր և զգույշ՝ ճաշերի մեջ ավելացնելիս։ Համեմունքը արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, բթացնում է ախորժակը։

Սև պղպեղ

Այս համեմունքը առկա է գործնականում բոլոր մարդկանց խոհանոցներում։ Սակայն բոլորը չէ, որ գիտեն սրա օգտակար հատկանիշների մասին։ Մասնավորապես, սև պղպեղը ևս համարվում է նիհարեցնող։ Այն կարող է քայքայել ճարպային նստվածքները, այրել կալորիաները, արագացնել նյութափոխականությունը և ազատել մարսողության հետ ունեցած խնդիրներից։

Կոճղապղպեղ (Իմբիր)

Իմբիրը ևս նպաստում է նիհարելուն։ Այն մաքրում է արյունը, քայքայում ճարպերը։ Բարելավում է նաև մարսողությունը, խեղդում քաղցի զգացողությունը, արագացնում արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը։ Միաժամանակ նաև համեմունքը նվազեցնում է արյան մեջ վնասակար խոլեստերինի պարունակությունը։

Ամենից հարմարը կիրառության համար՝ իմբիրով ըմպելիքների հաճախակի օգտագործումն է օրվա սննդակարգում։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նիհարել համեմունքների օգնությամբ․ ինչպես կարելի է անել դա
ԹԵՍՏ էրուդիտների համար․ Փորձեք հավաքել առավելագույն միավոր