fbpx

Ֆրիդրիխ Նիցշեի 20 հզոր ցիտատները

Mediamag-ը հավաքել և Ձեզ է ուզում ներկայացնել հանրահայտ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի խորիմաստ մեջբերումները.

1. Երբ իդեալ փնտրելու փոխարեն կսկսես գնահատել այն, ինչ ունես՝ այդժամ դու իրականում կլինես երջանիկ:

2. Ընկերությունը չեն պլանավորում, սիրո մասին չեն բղավում, ճշմարտությունը չեն ապացուցում:

3. Ով պատճառ ունի ապրելու, նա կարող է դիմանալ գրեթե յուրաքանչյուր Ինչպեսին:

4. Մարդուն դժբախտ կամ երջանիկ են դարձնում հենց իր մտքերը, այլ ոչ թե արտաքին հանգամանքները:

5. Նա, ով չի կարողանում տիրապետել իր օրվա 2/3-ը՝ նա պետք է կոչվի ստրուկ:

6. Չկա գեղեցիկ մակերևույթ առանց սարսափելի խորքերի:

7. Այն ինչ չի սպանում ինձ՝ դարձնում է ինձ ավելի ուժեղ:

8. Եթե որոշել եք գործել՝ փակեք բոլոր դռները կասկածների առջև:

9. Մեծագույն իրադարձությունը՝ դա ոչ թե մեր աղմկալի, այլ ամենալուռ ժամերն են:

10. Այն ինչ արվում է հանուն սիրո՝ տեղի է ունենում չարի ու բարու ոլորտից դուրս:

11. Երկու ճանապարհ կա Ձեզ տառապանքից ազատելու՝ արագ մահ և շարունակական սեր:

12. Տղամարդու երջանկությունը կոչվում է՝ ես ուզում եմ: Կնոջ երջանկությունը կոչվում է՝ նա ուզում է:

13. Որքան լայն ես բացում գիրկդ՝ այդքան հեշտ է դառնում քեզ խաչելը:

14. Գոյություն ունի մոլեռանդ ստախոսության աստիճան, որը կոչվում է՝ մաքուր խիղճ:

15. Մարդու հետ տեղի է ունենում նույնը՝ ինչ ծառի հետ: Որքան վեր է նա ձգտում՝ դեպի երկինք, այնքան խորն են մխրճվում նրա արմատները՝ ներքև, դեպի խավարը, դեպի չարը:

16. Միայնության երկու տեսակ կա: Մեկի համար միայնությունը՝ դա հիվանդի փախչելն է, մյուսի համար՝ հիվանդից փախչելը:

17. Նախանձ մարդիկ հաճախ մեղադրում են այն, ինչ չեն կարող և քննադատում են նրանց՝ ում մակարդակին երբեք չեն կարող հասնել:

18. Ես չեմ տխրել այն պատճառով, որ դու ստել ես ինձ, այլ տխրել եմ այն պատճառով, որ այլևս չեմ կարող հավատալ քեզ:

19. Պետք չէ հորինել չափից շատ: Այդպես դուք պրոբլեմներ եք ստեղծում, որոնք ի սկզբանե չկային:

20. Իսկական մտերիմ մարդը նա է՝ ով գիտի քո անցյալը, հավատում է ապագայիդ և ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ֆրիդրիխ Նիցշեի 20 հզոր ցիտատները
5 կյանքի դաս, որ մեզ տալիս է Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոսը» գիրքը