Մի քանի ասույթներ գերմանացի հանրահայտ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեից.
Շփվելով գիտնականների ու արվեստագետների հետ՝ քո հաշվարկներում հեշտությամբ սխալվում ես հակառակ ուղղությամբ։ Հաճախ է պատահում, որ նշանավոր գիտնականի մեջ գտնում ես միջակ մարդու, և միջակ արվեստագետի մեջ շատ հաճախ՝ չափազանց նշանավոր մի մարդու:
Ոչ թե ուժը, այլ բարձրագույն զգացումների տևականությունն է ստեղծում բարձրագույն մարդկանց:
Մարդու ազնվության աստիճանն ու տեսակը հասնում է մինչև նրա ոգու գագաթը:
Ո՞վ ստիպված չի եղել թեկուզ մի անգամ ինքն իրեն զոհել իր բարի համբավի համար:
Մեր սնափառությունը հենց այն ժամանակ է ամենադժվարը խոցելը, երբ խոցվում է մեր հպարտությունը:
Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա: Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը նույնպես քո մեջ է նայում:
Մենք մարդուն դեռևս չենք ատում, քանի դեռ նրան մեզանից ցածր ենք համարում, մենք ատում ենք լոկ այն ժամանակ, երբ նրան մեզ հավասար, կամ մեզանից բարձր ենք համարում:
Քո մասին խոսելը կարող է նաև քեզ թաքցնելու միջոց լինել:
Հրապարակման ներկայացրեց՝ Տաթև Լ.-ն
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]