Mediamag-ը հավաքել և Ձեզ է ուզում ներկայացնել հանրահայտ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի խորիմաստ մեջբերումները.
1. Երբ իդեալ փնտրելու փոխարեն կսկսես գնահատել այն, ինչ ունես՝ այդժամ դու իրականում կլինես երջանիկ:
2. Ընկերությունը չեն պլանավորում, սիրո մասին չեն բղավում, ճշմարտությունը չեն ապացուցում:
3. Ով պատճառ ունի ապրելու, նա կարող է դիմանալ գրեթե յուրաքանչյուր Ինչպեսին:
4. Մարդուն դժբախտ կամ երջանիկ են դարձնում հենց իր մտքերը, այլ ոչ թե արտաքին հանգամանքները:
5. Նա, ով չի կարողանում տիրապետել իր օրվա 2/3-ը՝ նա պետք է կոչվի ստրուկ:
6. Չկա գեղեցիկ մակերևույթ առանց սարսափելի խորքերի:
7. Այն ինչ չի սպանում ինձ՝ դարձնում է ինձ ավելի ուժեղ:
8. Եթե որոշել եք գործել՝ փակեք բոլոր դռները կասկածների առջև:
9. Մեծագույն իրադարձությունը՝ դա ոչ թե մեր աղմկալի, այլ ամենալուռ ժամերն են:
10. Այն ինչ արվում է հանուն սիրո՝ տեղի է ունենում չարի ու բարու ոլորտից դուրս:
11. Երկու ճանապարհ կա Ձեզ տառապանքից ազատելու՝ արագ մահ և շարունակական սեր:
12. Տղամարդու երջանկությունը կոչվում է՝ ես ուզում եմ: Կնոջ երջանկությունը կոչվում է՝ նա ուզում է:
13. Որքան լայն ես բացում գիրկդ՝ այդքան հեշտ է դառնում քեզ խաչելը:
14. Գոյություն ունի մոլեռանդ ստախոսության աստիճան, որը կոչվում է՝ մաքուր խիղճ:
15. Մարդու հետ տեղի է ունենում նույնը՝ ինչ ծառի հետ: Որքան վեր է նա ձգտում՝ դեպի երկինք, այնքան խորն են մխրճվում նրա արմատները՝ ներքև, դեպի խավարը, դեպի չարը:
16. Միայնության երկու տեսակ կա: Մեկի համար միայնությունը՝ դա հիվանդի փախչելն է, մյուսի համար՝ հիվանդից փախչելը:
17. Նախանձ մարդիկ հաճախ մեղադրում են այն, ինչ չեն կարող և քննադատում են նրանց՝ ում մակարդակին երբեք չեն կարող հասնել:
18. Ես չեմ տխրել այն պատճառով, որ դու ստել ես ինձ, այլ տխրել եմ այն պատճառով, որ այլևս չեմ կարող հավատալ քեզ:
19. Պետք չէ հորինել չափից շատ: Այդպես դուք պրոբլեմներ եք ստեղծում, որոնք ի սկզբանե չկային:
20. Իսկական մտերիմ մարդը նա է՝ ով գիտի քո անցյալը, հավատում է ապագայիդ և ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: