Բարի գալուստ Մյանմայի քաղաքներից մեկը, որի մասին շատ քչերն են լսել: Ինչը ավելի է զարմացնում՝ այս քաղաքը պետության մայրաքաղաքն է:
10 տարի առաջ, 2005թ. տեղական իշխանությունները տեղափոխեցին մայրաքաղաքը դեպի Նեյպիդո, որը գտնվում է Յանգոնից 320կմ հեռավորության վրա: Տեղափոխման բացատրություն այդպես էլ չտրվեց:
Մյանման, նախկինում հայտնի որպես Բիրմա, գտնվում է հարավ արևելյան Ասիայում և սահմանակից է 5 երկրների հետ: Այս երկրի ռազմական ռեժիմը համարվում է աշխարհի ամենառեպրեսիվներից մեկը:
Արգելվեց արտասահմանյան լրագրողների մուտքը նոր մայրաքաղաք: Հենց այս պատճառով է աշխարհին այդքան քիչ բան հայտնի Նեյպիդոյի մասին:
Դա մտահոգիչ է, հատկապես, երբ իմանում ես, որ Նեյպիդոյի կառուցման վրա ծախսվել են միլիոններ, իսկ մակերեսով այն 6 անգամ մեծ է Նյու Յորքից:
Չնայած նրան, որ քաղաքը կառուցել են հաշվարկով, որ այնտեղ կբնակեցվեն միլիոնավոր բնակիչներ, այն մինչ այսօր գրեթե դատարկ է:
Սովորական աշխատանքային օրը, փողոցում կարելի է տեսնել իշխանության մի քանի ներկայացուցիչների և հատ ու կենտ հասարակ աշխատողների: Եվ վերջ:
ԶԼՄ-ները վաղուց են հետաքրքրվում Մյանմայի չբնակեցված մայրաքաղաքով և անվանում են այն Դեյվիդ Լինչի ֆիլմերի տիպիկ քաղաք:
Նեյպիդոյում կան բազմահարկ բնակելի շենքեր, սրբավայրեր, խանութներ, որոնք կառուցվել են հատուկ մարդկանց համար, սակայն այդ շինությունները դեռևս չեն օգտագործվում ըստ նշանակության:
Քաղաքը կառուցվել է անբնակելի անապատի կենտրոնում: Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և ամենուրեք կա Wi fi:
Հանդիպում են 20 շարքանի ճանապարհներ: Բայց ո՞ւմ համար են դրանք կառուցված: Քաղաքում հազվադեպ կարելի է տեսնել թեկուզ մեկ ավտոմեքենա: Չնայած հյուրանոցների առատության, արտասահմանցի աշխատավորները հրաժարվում են մնալ այս քաղաքում և գերադասում են գիշերել նախկին մայրաքաղաքում:
Այ այսպիսի տեսք ունի Մյանմայի մայրաքաղաքը: Իշխանությունների հետագա պլանների մասին ոչինչ հայտնի չէ, ամեն ինչ պահվում է հույժ գաղտնի: Հուսանք, որ շատ շուտով այս քաղաքում կեռա կյանքը:
Աղբյուրը՝ marketium.ru