Twitter միկրոբլոգային համակարգը դարձել է ավելի «տեսողական», փոխառելով որոշ տարրեր Instagram-ից և Facebook-ից: Նոր ֆունկցիաներից ամենատեսանելին դա նկարների ցանցի և փնտրման էջում վիդեոյի հայտնվելն է: Եթե դուք փնտրում եք որևէ մեկին, ինչ որ իրադարձություն, կամ հաշթեգ, ապա այդ բլոկը կցուցադրվի որոնման արդյունքների վրա:
Մյուս նորամուծությունը, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական բլոգից, դա՝ մոբիլ սարքավորումների համար նկարների ակնթարթային դիտումն է: Առաջ եթե թվիթին ամրակցված էր որևէ նկար, ապա iPhone կամ Android սմարթֆոններից կարող էին տեսնել նկարը ամբողջական չափսով միայն նրա վրա սեղմելուց: Իսկ այժմ այն ցուցադրվում է անմիջապես ժապավենում:
Մյուս կարևոր նորամուծությունը դա հնարավորությունն է անմիջապես կայքից թվիթ ուղարկել այն մարդու էլեկտրոնային փոստին, որը գրանցված չէ twitter-ում:
Չնայած պետք է նշել, որ ըստ CNET-ի, ոչ բոլոր նորամուծություններն են այժմ աշխատում այնպես ինչպես պետք է:
vesti.ru