Բրազիլիացի գիտնականները հայտնաբերել են դելֆինների նոր տեսակ, որոնք բնակվում են Արագունա լճի ավազանում: Տեսակը անվանել են Inia araguaiaensis:
Նախկինում կարծում էին, որ քաղցրահամ ջրերում բնակվող դելֆինների այս տեսակը բաժանվում է երկու խմբի՝ Inia boliviensis և Inia geoffrensis: Սակայն գիտնականները պարզեցին, որ Արագունայում բնակվող այս կենդանիները չեն սերվել իրենց տեսակի նմանատիպ այլ ներկայացուցիչների հետ ավելի քան միլիոն տարի և համարվում են առանձին տեսակ:
Inia araguaiaensis-ը տարբերվում է այլ դելֆիններից ԴՆԹ-ի և գանգի կառուցվածքով: Կենդանաբանները մտավախություն ունեն այս նոր դելֆինների առումով, քանի որ նրանց ցածր պոպուլյացիան և մարդկային գործոնները կարող են նրանց վերացման պատճառ հանդիսանալ: