Երկրին նորից վտանգ է սպառնում: Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մահացու վիրուս:
Բժիշկները միանգամից հիվանդության մի քանի դեպք են արձանագրել, որոնք մարդուն անցնում են կենդանիներից և միջատներից:
Մեկ տղամարդ մահացել է ղրիմ-կոնգոլեզյան տենդից: Այն տարածված է Աֆրիկայի և Ասիայի վայրի և ընտանի կենդանիների մոտ: Իսկ անցած ամիս բժիշկներին դիմել է հիվանդ ատիպիկ թոքաբորբի հատկանիշներով: Բայց հետագայում պարզվել է, որ դա նոր վիրուս է: Եվ այն կրկին մարդու օրգանիզմ է ներթափանցել վայրի կենդանուց:
Զոոնոզների (կենդանիների յուրահատուկ հիվանդություն, որով վարակվում են նաև մարդիկ) մասին ինֆորմացիան անհանգստացրել է բժշկական փորձագետներին: Մասնագետները չեն բացառում, որ մոտակա տարիներին հնարավոր է մեծագույն համաճարակ սկսվի: