Երբեմն պահ է գալիս, որ ինձ թվում է, որ վե՛րջ, էլ նյարդերս չեն դիմանա, որ հիմա ուր որ է ես կպայթեմ: Բայց զարմանում եմ նաև իմ համբերության և նյարդերի “պնդաճակատության” վրա:
Դժվար է այս կյանքում նյարդերը առողջ պահպանելը: Ամեն քայլափոխդ ուղեկցվում է նյարդերի լարումով, ամեն րոպեն նյարդերիդ հաշվին է:
Ձեզ հետ պատահե՞լ է արդյոք, երբ ամեն հասարակ բանից նյարդայնանում եք, ամեն ինչ Ձեր նյարդերի վրա է ազդում: Ինձ հետ շուտ-շուտ է պատահում: Բժիշկները դա անվանում են նեվրոզ:
[stextbox id=”warning” image=”null” bcolor=”b6bbbe” bgcolor=”b4dcf8″]Նեվրոզը դա նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որը առաջանում է հոգեկանը խաթարող, էմոցիոնալ ֆակտորներից կամ մտավոր գերհոգնածությունից:[/stextbox]
Եվ քանի որ հիմա կյանքը այնպիսին է, որ հնարավոր չէ առանց նյարդեր քայքայելու, իսկ նյարդերը պետք է հնարավորինս առողջ պահել, փորձեմ բերել ժողովրդական բժշկությունից մի քանի պարզ մեթոդներ նյարդերը հանգստացնելու համար:
Կիտրոնի թուրմը կհանգստացնի նյարդերը
Վերցնում են 10 հատ կիտրոն, լվանում են և կեղևի հետ միասին մանր կտրատում: Հետո վերցնում են 5 ձվի կեղև, լվանում են եռացրած ջրով մանրեազերծելու համար և մանրացնում սրճաղացով: Ձվի կեղևն ու կիտրոնը խառնում են իրար և վրան ավելացնում 0.5լ օղի: 5 օր հետո թուրմը կարելի է օգտագործել: Օգտագործում են օրը 3 անգամ 2-ական ճաշի գդալ: Պետք է օգտագործել 1 ամիս:
Կարտոֆիլը որպես նյարդեր հանգստացնող դեղ
Եռացրած կարտոֆիլի ջուրը նույնպես հանգստացնում է նյարդերը: կարտոֆիլը ջրում պետք է եռացնել կեղևի հետ միասին: Կարտոֆիլի այսպիսի ջուրը իր մեջ պարունակում է բազմաթիվ միներալներ, հատկապես կալիում, որը օգտակար է սրտի և երիկամների համար: Ջուրը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլ նաև օգտակար է արտերիալ ճնշման համար: Այն պետք է խմել շաբաթական 3 անգամ:
Այսքանը իմ հարգելի ընթերցող: Պահպանեք Ձեր նյարդերը