Յուրահատուկ թեստ, որը կբացահայտի ձեր ներաշխարհը։
Թեստն անցնելու համար վերցրեք թուղթ ու գրիչ և նշեք պատասխանները թղթի վրա։ Միացրեք երևակայությունը և դանդաղ անցեք հարցերի վրայով՝ պատասխանելով դրանց։ Թեստի պատասխանների մեկնաբանությունները կարող եք գտնել քիչ ներքևում։
Սկսեցինք…
Թեստի հարցերը
- Պատկերացրեք Դուք քայլում եք անտառով: Եվ դուք մենակ չեք: Ո՞ւմ հետ եք Դուք:
- Դուք խորանում եք անտառում: Դուք տեսնում եք կենդանու: Ի՞նչ կենդանի է այն:
- Ի՞նչ է կատարվում Ձեր և կենդանու միջև:
- Դուք շարունակում եք գնալ անտառի խորքը: Դուք մտնում եք այն մասը, որտեղ Ձեր երազանքների տունն է: Նկարագրեք դրա չափերը:
- Ձեր երազանքների տունը շրջապատվա՞ծ է ցանկապատով:
- Դուք մտնում եք տուն և գնում եք ճաշասենյակ, որտեղ դուք տեսնում եք ճաշի սեղանը: Նկարագրեք՝ ի՞նչ եք տեսնում նրա շուրջ:
- Դուք դուրս եք գալիս տնից ետնամուտքով, խոտի վրա ընկած է բաժակ: Ինչի՞ց է այն պատրաստված:
- Ի՞նչ եք Դուք անում բաժակի հետ:
- Շարունակում եք քայլել, Դուք մոտենում եք տան տարածքի սահմանին: Այնտեղ կա ջրամբար: Դուք կանգնա՞ծ եք ջրամբարի եզրին: Ի՞նչ ջրամբար է այն:
- Դուք պետք է անցնեք այն: Ինչպե՞ս եք անցնում ջրամբարը:
Ձեր պատասխանները բացահայտում են Ձեր արժեքներն ու իդեալները, նաև խնդիրները, որոնք առկա են Ձեր կյանքում:
Պատասխանների մեկնաբանումը
- Այն մարդը, ում հետ Դուք քայլում եք, մեծ դեր ունի Ձեր կյանքում: (Միայնա՞կ եք: Բոլորից շատ Ձեզ հետաքրքրում է Ձեր անձը, կամ Դուք չեք զգում աջակցություն շրջապատից, ինչքան Ձեզ պետք է ուշադրություն):
- Կենդանու չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրների մեծությունը:
- Ձեր գործողությունը կենդանու հետ հանդիպման ժամանակ այն է, թե ինչպես եք դուք լուծում Ձեր խնդիրները (պասիվ/ագրեսիվ/փախչելով/անտեսելով):
- Տան չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրները լուծելու ձգտման աստիճանը: Պատուհաններն ու դռները վկայում են լուծումներ փնտրելու մասին:
- Ցանկապատի բացակայությունը ցույց է տալիս Ձեր անկեղծությունը: Դուք միշտ ուրախ եք մարդկանց հանդիպել: Եթե կա ցանկապատ, դա ցույց է տալիս Ձեր բնավորության փակ լինելը, դուք նախընտրում եք, որպեսզի մարդիկ չայցելեն Ձեզ առանց զգուշացման:
- Եթե Ձեր պատասխաններում չի հիշատակվում ուտելիքը, մարդիկ կամ ծաղիկները, ապա սովորաբար Դուք այնքան էլ երջանիկ չեք:
- Նյութի ամրությունը, ինչից որ պատրաստված է բաժակը, արտահայտում է այն, թե ինչպես եք դուք ընդունում Ձեր հարաբերություններն այն մարդու հետ, ում նշեցիք համար 1 պատասխանում: Օրինակ` պենոպլասը, պլասմասը, թուղթը մեկ անգամ օգտագործման նյութեր են: Մետաղը և պլաստմասը ավելի ամուր նյութեր են: (Ժանգոտված մակերևույթը ցույց է տալիս ստաբիլություն, սովորություն, կապվածություն: Թրջված, կոտրված կամ քերծված մակերեսները ցույց են տալիս այն հարաբերությունները, որոնցում կա վիրավորանք կամ անհասկացվածություն):
- Այն, ինչ դուք կանեք բաժակի հետ, ցույց կտա, թե ինչպես կվարվեք այն մարդու հետ, ում նշել եք առաջին պատասխանում:
- Ջրամբարի չափերը ցույց են տալիս Ձեր սեքսուալ ցանկությունների աստիճանը:
- Թե ինչքան Դուք կթրջվեք, ցույց է տալիս՝ ինչքան կարևոր է Ձեզ համար սեքսուալ կյանքը (շատ կթրջվեք`շատ կարևոր է, քիչ կթրջվեք` քիչ կարևոր է):
Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.