Նեպալը զարմանալի երկիր է, որտեղ դավանում են հինդուիզմ և բուդդիզմ: Բուդիստ վանականները շատ լուսավորված և ոչ սովորական մարդիկ են, ովքեր գիտեն, թե ինչպես պահպանել առողջությունն ու իմաստությունը: Նրանք վստահ են, որ հոգևոր աշխարհը սերտ կապված է ֆիզիկական աշխարհի հետ և որ մարդու մտքերից է կախված թե ինչպես է տվյալ մարդը ապրում:
Կիրառեք այս խորհուրդները Ձեր ճանապարհին և կտեսնեք թե ինչպես է փոխվում Ձեր կյանքը:
Խոսեք դանդաղ, իսկ մտածեք արագ:
Մի դատեք մարդու մասին ըստ իր ազգականների:
Երբ ասում եք. «ես քեզ սիրում եմ»՝ ասեք միայն ճշմարտությունը:
Երբ ասում եք. «ես ցավում եմ» կամ «ես ափսոսում եմ»՝ նայեք մարդու աչքերի մեջ:
Երբեք մի ծիծաղեք ուրիշների երազների և երազանքների վրա:
Տվեք մարդկանց ավելին, քան սպասում են և արեք դա ուրախությամբ:
Միշտ գլխում պահեք Ձեր սիրելի բանաստեղծությունները:
Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, ծախսեք այն ամենը, ինչ ունեք, քնեք այնքան, մինչև չառնեք քունը:
Երբ պարտվում եք, փորձեք դրանից դաս և նաև օգուտ քաղել:
Մի թույլատրեք մանր վեճերին խարխլել մեծ ընկերությունը:
Երբ հասկանում եք, որ սխալ եք գործել, փորձեք չթաքցնել այն, այլ արագ ուղղել:
Ամեն օր, որոշակի ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
Բաց եղեք փոխանակման համար, բայց ձեռքից բաց մի թողեք ձեր արժեքները:
Շատ գրքեր կարդացեք:
Հավատացեք Աստծուն, բայց միշտ կողպեք ավտոմեքենայի դռները:
Սիրելիի հետ վեճերում դիմեք միայն ներկա իրավիճակին, մի հիշեք հին խնդիրները:
Կարդացեք տողատակերը:
Կիսվեք ձեր գիտելիքներով երեխաների հետ: Այսօրվա դրությամբ, դա անմահություն ձեռք բերելու միակ միջոցն է:
Նուրբ եղեք Երկրի հանդեպ: Մի աղտոտեք այն:
Երբեք մի ընդհատեք, երբ ձեզ քծնում են:
Մի խառնվեք ուրիշների գործերին, մի տվեք դատարկ խորհուրդներ:
Մի վստահեք նրան, ով համբուրվում է ձեզ հետ և չի փակում աչքերը:
Տարին մեկ ուղևորվեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել:
Եթե դուք մեծ գումարներ եք աշխատում, դրանց մի մասը բաժանեք կարիքավորներին:
Հիշե՛ք, չստանալ ցանկալին՝ երբեմն դա հենց հաջողությունն է:
Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք ստիպված եղել զոհաբերել դրան հասնելու համար:
Ձեր «ԵՍը»՝ ձեր ճանապարհորդության վերջնակետն է: