Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով մեկնել է հանգստի և այնտեղից ակտիվորեն հրապարակումներ է անում իր ինսթագրամյան էջում, հրապարակել է ևս մեկ լուսանկար լողափից։ Լուսանկարի մեկնաբանություններում նա գրել է.
«Ամեն րոպե էլ ալարում ենք. ալարում ենք , որովհետև գերհոգնած ենք, հաջորդ պահին ալարում ենք, որովհետև արդեն հանգստացել ենք, ալարում ենք, որովհետև քաղցած ենք, կամ ընդհակառակն՝ կուշտ, ալարում ենք ցրտի, կամ հակառակը՝ շատ շոգի պատճառով… կարճ ասած ՝ ալարելը ամենամեծ թշնամին է մեր։
…երբ իմ «ալարելը» գլուխ է բարձրացնում և ուզում է հաղթանակել, ես ՍՏԻՊՈՒՄ եմ ինձ անել մի բան, որը գոնե ժամանակավոր կխեղդի իմ ալարկոտությանը… Նույնիսկ հանգստի ու դանդաղած ռիթմի մեջ ակտիվ ցատկերն ու թեթև սպորտային գործողությունները պարտադիր են ըստ իս, նստակյացությունն էլ սովորության է վերածվում։
Իսկ դու՞ք ինչպես եք հաղթահարում ալարկոտությունը… եթե ունեք իհարկե))»
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: