fbpx

«Պարոն 5%»-ը. Ով էր «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած հայ մեծ գործարարը

Նա հայ անվանի բարերար Գալուստ Գյուլբենկյան էր՝ պորտուգալահայ գործարար և բարեգործ:

Այն ինչ իրեն էր պատկանում, պետք է լավագույնը լիներ. այդպես էր իր համար որոշել Գալուստ Գյուլբենկյանը։ Հայտնի «Պարոն 5%»–ը ծնվել է 1869 թվականին Կոստանդնուպոլսում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ֆինանսիստ և նավթային մագնատ, բարեգործ և կոլեկցիոներ` նման մասշտաբի կերպարներ հարյուրամյակը մեկ են ծնվում։ Նա ծնվել է հարուստ ընտանիքում, որն իր ունեցվածքը դիզել էր առևտրով զբաղվելով (հիմնականում` նավթի և գորգերի) և բավականին իմաստուն էր` որդուն լավ կրթություն տալու համար։ Եվ որդին արդարացրեց նրանց սպասումները` բավական ընդունակ աշակերտ լինելով։ Նա ֆրանսիական վարժարան ու անգլիական քոլեջ ավարտեց։ Բնականաբար` Լոնդոնի արքայական քոլեջը։

XIX դարի վերջին օսմանները հայկական ջարդերի հերթական ալիքը սկսեցին, և ընտանիքը մեկնեց Եգիպտոս` Կահիրե։ 30 տարեկանում արդեն կրտսեր Գյուլբենկյանը բավական լավ ունեցվածք ուներ, որը նա կարողացել էր ստեղծել հոր տված 30 հազար անգլիական ֆունտ նախնական կապիտալը խելացի ձևով օգտագործելով։

Չնայած ջարդերին, երիտասարդ ունևորը դարձավ թուրքական ազգային բանկի բաժնետոմսերի գրեթե մեկ երրորդի սեփականատերը. այն Թուրքիայի նավթային ընկերությունում մշտական 15% մասնաբաժին էր երաշխավորում։ Բացի այդ Գյուլբենկյանը Ֆրանսիայում և Բրիտանիայում օսմանների դեսպանատների տնտեսական խորհրդատու դարձավ, 1902 թվականին անգլիական հպատակություն ստացավ, ինչը նրան լրացուցիչ անվտանգություն ապահովեց։

Գյուլբենկյանի ակտիվ ներգրավվածությունը նավթային բիզնեսում և, հատկապես դրա վերափոխման հարցում Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեռ երկար էր շարունակվում` նա ամեն ինչ այնպես դասավորեց, որ առաջատար մերձարևելյան նավթային ընկերությունները 1914 թվականին նրան էին տալիս, ընդհանուր առմամբ, իրենց ակտիվների 5%–ը, այստեղից էլ առաջացել է նրա հայտնի մականունը։

«Նավթի գեներալ» կոչմանն արժանացած գործարարը գերազանց կրթություն է ստացել Ֆրանսիայում, Անգլիայի Քինգս քոլեջում և վերջապես ավարտել Օքսֆորդի համալսարանը։ Գյուլբենկյանը տիրապետում էր 8 լեզվի:

Ինչ–որ անհասկանալի կերպով Գյուլբենկյանը միշտ կռիվներից վեր էր մնում` ղեկավարելով այն և վերևից նայելով։ Այդ պատճառով իրավունք ուներ ասելու, որ նավթարդյունաբերողները «կատուների են նման. իրենց ճիչերից երբեք չես հասկանա` կռվում են նրանք, թե՞ սիրով զբաղվում»։ Այնուհետև նա` լինելով «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» նախագահ, զբաղվում է լուրջ բարեգործությամբ։

Նույնիսկ ոչ թե լուրջ, այլ աննախադեպ. չէ՞ որ Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում կառուցվում ու բացվում էին բազմաթիվ հայկական դպրոցներ և հիվանդանոցներ, հայկական եկեղեցիներ` Միջին արևելքում, Իրաքում և Լիբանանում` ամենուր, որտեղ նշանավոր հայկական համայնքներ կային։ 1929 թվականին Երուսաղեմում Գյուլբենկյանը հայկական պատրիարքարանի հայտնի գրադարանը կառուցեց և մշտական վարձակալություն սահմանեց, որի գումարը, Գյուլբենկյանի կտակի համաձայն, վճարվում էր նաև նրա մահից հետո։

Կարդացեք նաև՝ 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե դուք չգիտեք

Դեռ իր ծնողների հանգանակությամբ կառուցած Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցը շարունակում էր վայելել նրա շռայլ հովանավորությունը։ Եվ վերջապես, նրա հայտնի կոլեկցիաները, որոնք դեռ մանկուց էր հավաքում` հունական մետաղադրամներ, ինչը ժամանակի ընթացքում արժևորվել էր։ Գյուլբենկյանը խորհրդային իշխանություններին համոզում էր չվաճառել Էրմիտաժի գլուխգործոցները։ Մասամբ հաջողվեց, բացի այդ նրանց փորձեց հետ կանգնեցնել նաև Հովսեփ Օրբելին, ինչ-որ բան Լենինգրադում մնաց… Սակայն մի շարք ցուցանմուշներ ամեն դեպքում վաճառվեցին։

Միայն Գյուլբենկյանը Էրմիտաժից ձեռք բերեց XVIII դարի ֆրանսիացի վարպետների ոսկե և արծաթե գործերը, ֆրանսիացի Ռիզեների կարմիր փայտից պատրաստած գույքը, Ռոբերի, Բոութսի, Ռուբենսի, Տերբորխի, Վատտոյի և Լակրեի կտավները, Գուդոնի «Դիանա» քանդակը (այն ժամանակին պատկանում էր Եկատերինա II–ին)։ Դե իհարկե, նաև մեծն Ռեմբրանտի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ծերունու դիմանկարը»։

Այնուհետև Լիսաբոնն էր` որոշակի առումով Գյուլբենկյանի վերջին սերը։ Պորտուգալիայի մայրաքաղաքում նա անցկացրեց իր կյանքի վերջին տարիները, որտեղ էլ և հեռացավ կյանքից։ Մահից երկու տարի առաջ նա կտակ գրեց, որի համաձայն Լիսաբոնում հիմնադրամ էր ստեղծվել նրա թանկարժեք հավաքածուն պահպանելու համար։ Գյուլբենկյանը հիմնադրամին ավելի քան 2.5 մլրդ դոլար թողեց և տարեկան 102 մլն դոլարի բյուջե ապահովեց։

Մահացավ նա Լիսաբոնում, սակայն հուղարկավորեցին Լոնդոնում` նրա կողմից կառուցած Սուրբ Սարգիս եկեղեցում։ Աշխարհի քաղաքացի, Մեծ Բրիտանիայի հպատակ, հայ` արյունով և համոզմունքներով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Պարոն 5%»-ը. Ով էր «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած հայ մեծ գործարարը
Գլուխկոտրուկ – Ճիշտ հավասարում լուցկիներով