Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Առակ սիրո մասին: Երկու արքայադուստր

Առակ սիրո մասին: Երկու արքայադուստր

Կար չկար մի բաց մանուշակագույն արքայադուստր կար: Նա այս աշխարհում ամենից շատ ուզում էր հանդիպել իր արքայազնին: Արքայազնը պետք է լինի անկրկնելի: Դա հաստատ գիտեր բաց մանուշակագույն արքայադուստրը:

Եվ նա այնքան էր վախենում բաց թողնել իր արքայազնին, որ ժամանակ չէր տրամադրում հասարակ տղամարդկանց: Եվ ապրում էր նա միայնակ:

Փողոցի մյուս ծայրում ապրում էր մանուշակագույն արքայադուստրը, ով ամենից շատ աշխարհում ուզում էր հանդիպել իր արքայազնին: Արքայազնը պետք է լինի անկրկնելի: Դա հաստատ գիտեր մանուշակագույն արքայադուստրը: Եվ նա այնքան էր վախենում բաց թողնել իր արքայազնին, որ բաց չէր թողնում ոչ մի տղամարդու, և հետո թողնում էր՝ մտածելով, որ արքայազնը պետք է ավելի լավը լինի:

Այս արքայադստրերը մտերիմ էին և հաճախ էին միմյանց հետ վիճում.

– Ինչպե՞ս կարող ես հանդիպել քո արքայազնին, երբ ամբողջ ժամանակդ ծախսում ես ամեն պատահածի վրա: Մինչ դու նրանց հետ ես, քո արքայազնը կողքով կանցնի, – ասում էր բաց մանուշակագույնը:

– Իսկ դու ինչպե՞ս կարող ես ճանաչել քո արքայազնին, եթե մոտ չես թողնում նրան, – ասում էր մանուշակագույնը:

Եվ ամեն մեկը վստահ էր իր ճշմարտացիության վրա:

Անցնում էին տարիներ: Արքայադստրերը նախկինի պես ապրում էին առանց արքայազների: Եվ ոչինչ փոխել հնարավոր չէր:

Երբ արքայադստրերը ծերացան, նրանք նստած այգու նստարանին լաց էին լինում, որովհետև նրանց կյանքն անցել էր, իսկ դրանից ամենագեղեցիկ հգիշողությունը՝ մնացել էր սպասումը:

– Կյանքը անարդար է մեր հանդեպ, – ասում էին նրանք:

– Դա դուք եք անարդար կյանքի հանդեպ, – ասում էր երկինքը:

– Մեր գլխավոր երազանքը այդպես էլ չկատարվեց, – ասում էին արքայադստրերը:

– Դա դուք ձեր մեջ խիզախություն չգտաք իրագործել այն, – պնդում էր երկինքը:

Եվ ամեն մեկը մնաց իր կարծիքին: Որովհետև միևնույնն է արդեն շատ ուշ էր:


Загрузка…

կարդացեք նաև

ԹԵՍՏ աշխարհագրությունից, որի հարցերի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրը

Շարունակում ենք մեր ամենօրյա «թեստեր» բաժինը: Բայց այս անգամ որոշել ենք ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Ստուգեք Ձեր գիտելիքները և կիսվեք մեկնաբանություններում թե ինչպիսին է Ձեր...

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։ 1. Հիմարություն Պարզվում է, որ կանանց հիմարությունը...

4 Կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար

Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․ Առյուծ Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի հավաքեք թեկուզ 75 %, թե՞ դուք ուղղակի խելոք եք ձևանում

Եթե դուք սիրում եք հետաքրքրվել տարբեր բաներից այս հետաքրքրաշարժ աշխարհում, Ձեզ հետաքրքրել է և հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում Ձեր շուրջը՝ ուրեմն...

20 բան տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կանանց ու տղամարդկանց հարաբերությունները շատ բարդ, բայց կարևոր են։ Դրանք մշտապես քննարկումների առարկա են դառնում, քանի որ ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ երբեք չեն...