Նարիանան՝ շիկահեր աղջիկ է ալեբաստրե մաշկով: Նա նման չէ իր ամենամոտ հարազատներից և ոչ մեկին, որովհետև վերջինների մոտ մուգ մազեր են և շագանակագույն աչքեր: 8 ամյա սիբիրուհին ծնվել է մելանին պիգմենտի բացակայությամբ՝ ալբինիզմով: Գուշակեք թե ինչպե՞ս են նրան կոչում: Դե իհարկե Սպիտակաձյունիկ:
Աղջկա անսովոր արտաքինը ստիպում է տեղի մոդելային և գովազդային գործակալություններին թևատակին պահած պայմանագիրը՝ հերթ կանգնել: Բայց աղջկա մայրը՝ Ելենան ցանկանում է, որ իր աղջիկն ունենա իսկական մանկություն, թեկուզ մի փոքր էլ:
«Ես չեմ ցանկանում, որպեսզի նա այսքան վաղ տարիքից սկսի աշխատել: Երբ կմեծանա, թող ինքը ինքնուրույն և մտածված որոշում կայացնի, թե ինչ գործով է ուզում զբաղվել», – բացատրում է Նարիանայի մայրը:
«Երբ ես այժմ նրան հարցնում եմ ապագայի մասին, նա ասում է, որ ցանկանում է մոդել դառնալ»: Սակայն դեռևս աղջիկը լիովին վայելում է ազատ ժամանակը՝ նկարում է և պարում:
Լուսանկարիչ Վադիմ Ռուֆովը թույլատվություն է ստացել Նարիանայի մի քանի լուսանկար անելու համար: Այժմ նա աղջկա երկրպագուն է. «Աղջիկը անհավատականորեն արտիստիկ է: Երեխան մի ամբողջ երկու ժամ կեցվածք էր ընդունում: Նրա աչքերը չեն սիրում վառ լույսեր, բայց չնայած դրան, լուսանկարներն ուղղակի հրաշալի են ստացվել»:
Նարիանան գեղեցկուհի է: Ցանկանում ենք նրան երջանիկ մանկություն, իսկ մայրիկին՝ համբերություն: Հետաքրքիր կլինի իմանալ աղջկա վերջնական որոշումը կապված մոդելային կարիերայի հետ: Բայց դրա համար պետք է տարիներ անցնեն: