fbpx

7 նշան, որոնց միջոցով կարելի է բացահայտել նարցիս կնոջը

Չափազանց ինքնահավանություն և անհավանական ուռճացված «Էգո»՝ հենց այս գծերն են բնորոշ մարդկանց, ովքեր ունեն անձի նարցիսական շեղումներ:

Չնայած այս հոգեբանական շեղումներն ավելի շատ բնորոշ են տղամարդկանց, բայց «նարցիս» կարող է լինել նաև ձեր կին-ղեկավարը, բարեկամուհին և նույնիսկ լավագույն ընկերուհին:

Որպես օրենք, կանայք նպատակին հասնելու համար, ավելի լավ են կարողանում թաքցնել սեփական բացասական գծերը: Իսկ ինչպե՞ս պաշտպանվել այդպիսի ծանոթուհու տոկսիկ ազդեցությունից:

Հոգեբանները նշում են 7 հիմնական նշաններ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր նարցիս-կանանց:

1. Նրանք բոլոր խոսակցությունները տանում են դեպի սեփական անձը

Իհարկե, մենք բոլորս էլ երբեմն սիրում ենք կիսվել մեր կյանքի պատմությամբ: Սակայն կին-նարցիսը յուրաքանչյուր շրջապատում խոսում է բացառապես իր, նաև իր սեփական զգացմունքների և ապրումների մասին:

Ե՞րբ է վերջին անգամ ձեր ծանոթուհին հետաքրքրվել ձեր կյանքի մանրամասներով: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հիշել,  ապա ամենայն հավանականությամբ ձեր առաջ կին-նարցիս է:

2. Նրանք անընդհատ սելֆի են անում

Եթե ձեր ծանոթուհու instagram-ի էջի բոլոր հրապարակումները նվիրված են իր դեմքի տարատեսակ ռակուրսներին (կամ մարմնի այլ մասերին), ուրեմն ամենայն հավանականությամբ նա տառապում է նարցիսիզմով:

Նույնիսկ եթե կին-նարցիսի անձնական էջում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև այլ լուսանկարներ (ընտանիքի, ընկերների, բնության գեղեցիկ տեսարանների կամ տնային կենդանիների), դրանք ընդամենը ֆոն են սիրելի եսի համար:

3. Նրանք ֆլիրտ են անում բոլորի հետ

Նույնիսկ նրանց հետ, ովքեր իրենց դուր չեն գալիս: Կին-նարցիսի համար ֆլիրտը՝ համակրանքի արտահայտման միջոց չէ, այլ նպատակին հասնելու միջոց: Բացի դրանից, նարցիսական անձիք համոզված են, որ ամբողջ աշխարհում չկա մեկը, որ կդիմանա իրենց հմայքի առաջ:

4. Նրանք ունակ չեն հետևել պայմանավորվածությանը

Եթե ընկերուհին անընդհատ հետաձգում է ձեր համատեղ պլանները, շատ հնարավոր է, որ նա նարցիս է: Այդպիսի կանանց հետաքրքրում է միայն հնարավորությունը անել այն, ինչ իրենք են ցանկանում: Անկախ շրջապատի արձագանքից:

5. Նրանք մերժում ստանալուց՝ ուժեղ զայրույթի մեջ են ընկնում

Մյուս անգամ, երբ ձեր ծանոթուհին ձեզ ինչ-որ բան կխնդրի՝ ասենք նրան «ոչ» (կամ ասեք, որ դուք պետք է մտածեք), իսկ հետո հետևեք նրա արձագանքին: Դա նարցիսին բացահատելու ամենապարզ մեթոդն է:

Այդպիսի հոգեկան շեղում ունեցող մարդիկ տանել չեն կարողանում նմանատիպ իրավիճակները, քանի որ նրանց թվում է, որ զրուցակիցը նման կերպ որոշակի իշխանություն է ձեռք բերում իրենց կյանքի վրա:

Դրա հետ համակերպվել՝ նարցիսներն ուղղակի չեն կարող: Այդ պատճառով նրանք ամեն կերպ կփորձեն համաձայնություն կորզել հենց հիմա: Հակառակ դեպքում՝ դուք վայրկյանապես կվերածվեք նրանց համար թշնամու:

6. Նրանք երբեք չեն խոստովանում սեփական սխալները

Նարցիսներն ոչ մի կերպ թույլ չեն տալիս նույնիսկ միտքը, որ իրենց վարքը կամ գործողությունները կարող են ինչ-որ առումներով սխալ լինել՝ իրենց պրոբլեմներում միշտ մեղավոր են ուրիշները կամ հանկարծակի ի հայտ եկած հանգամանքները:

7. Նրանք ոչ մեկին չեն հարգում

Որպես օրենք, կին-նարցիսները համարում են, որ գտնվում են սոցիալական բուրգի ամենավերևում, իսկ մնացած բոլորը ուղղակիորեն չեն ձգում իր մակարդակին: Դա հատկապես նկատելի է, երբ նրանք սկսում են իրենց կարծիքն արտահայտել այլ մարդկանց մասին, քննադատելով նրանց ապրելակերպը և կյանքի ձեռքբերումները:

Կա՞ արդյոք ձեր ծանոթների մեջ կին, ով բոլորին համարում է «ապուշ», բայց երբեք չի կասկածում սեփական ճշմարտացիության վրա: Հենց այդպես են իրենց դրսևորում նարցիսները:

Այժմ դուք գիտեք ինչպես բացահատել կանանց, ովքեր տառապում են անձի նարցիստական շեղումներով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
7 նշան, որոնց միջոցով կարելի է բացահայտել նարցիս կնոջը
Հայաստանին սիրահարվածը կամ հոգով սրտով հայ մեր ռուս եղբայրը