Կան «փաստեր», որոնք մենք սովորել ենք մանկուց՝ ծնողներից, դպրոցից, համալսարանից և այլն, և որոնք իրականում պարզապես մոլորություններ են: Ահա մի քանիսը դրանցից.
1. Մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը:
Ուղեղի յուրաքանչյուր հատված ունի իր որոշակի ֆունկցիան:Ուղեղի վրա կատարված հետազոտությունների ընթացքում դեռևս չի գտնվել ուղեղի որևէ հատված, որը ոչ մի ֆունկցիա չկատարի:
2. Կաթը նպաստում է շնչառական ուղիներում լորձի առաջացմանը:
Այս փաստը գիտական հիմնավորում չունի: Այնպես որ դուք հանգիստ կարող եք կաթ խմել մրսածության կամ գրիպի ժամանակ:
3. Աղի ջուրը ավելի արագ է եռում:
Պտղունց աղը չի ազդում ջրի եռման արագության վրա, եթե դուք այն իհարկե չեք ավելացրել անմիջապես եռալուց առաջ:
4. Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները:
Դա տեղի է ունենում միայն ալկոհոլից կախվածություն ունեցողների մոտ, ովքեր կալորիաների մեծ մասը ստանում են ալկոհոլային խմիչքներից:
5. Ջիհադը դա «սուրբ պատերազմն է»:
Սովորաբար «ջիհադ» բառը շատերի մոտ ասոցացվում է զինված հակամարտությունների հետ: Իսլամում այն թարգմանվում է, որպես «պայքար», սակայն պայքար սեփական հոգևոր և կամ սոցիալական մեղքերի դեմ, նաև այն նշանակում է յուրաքանչյուր ձգտում, մասնավորապես աշխատանքում կամ ուսման մեջ:
6. Ոչ մի սեքս մարզումներից առաջ:
Չկա ոչ մի ապացույց այն բանի, որ սեքսը վատացնում է սպորտային արդյունքները: Ընդհակառակը, այն կարող է օգուտ բերել մարզիկներին, քանի որ բարձրացնում է տեստաստերոնի մակարդակը:
7. Սև գոտին կրում են մարտական արվեստների վարպետները:
Ձյուդոյում սև գոտին մտցվել է 1880թ., որպեսզի ցուցադրվի բազային տեխնիկայի տիրապետումը, այլ ոչ թե վարպետության բարձր մակարդակը:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: