Ահա ներկայացնում եմ Ձեզ ևս իմ նկարներից 4-ը, որոնք նկարել եմ 2001-2003 թվականներին, ֆլոմաստերով և մատիտով: Զգուշացնեմ, որ թուղթը ահավոր մաշվել և դեղնել էր, իսկ ֆոտոները նորից արված են բջջայինով:
Նշեմ նաև, որ ես ընդամենը սիրողական նկարող եմ ու շատ բաներ չգիտեմ կամ չեմ հասկանում: Այդ իսկ պատճառով, շեշտում եմ ևս մեկ անգամ, որ ես նույնիսկ չգիտեմ սրանք լավ նկարներ են թե ոչ: Պարզապես նրանք ինձ իմ հիշողությունների գիրկն են տանում:
Մի խոսքով Ձեր դատին եմ հանձնում ևս մի քանի նկարներ: Խնդրում եմ հիշե՛ք, որ ձեր անկեղծ կարծիքները ինձ համար շատ կարևոր են:
Իմ շատ սիրելի ու հարգելի aklambosti -ի խորհրդով այժմ իմ նկարները գտնվում են նաև http://www.artbreak.com/Arxangelo հասցեյով: