fbpx

Առակ. Կյանքի իմաստը

Կար չկար մի չինացի կայսր կար: Նա նոր էր բարձրացել գահին, շատ երիտասարդ էր և հետաքրքրասեր: Կայսրը արդեն շատ բան գիտեր և նա ցանկանում էր էլ ավելին իմանալ, բայց տեսնելով դեռ որքան չկարդացված գրքեր են մնացել պալատական գրադարանում՝ նա հասկացավ, որ չի կարող այդ բոլորը կարդալ: Նա կանչում է պալատական իմաստունին և հրամայում գրել մարդկության ամբողջ պատմությունը:

Երկար չարչարվեց իմաստունը: Անցնում էին տարիներ, տասնամյակներ և վերջապես ծառաները կայսրի հանգիստ են բերում հինգ հարյուր գիրք, որոնց մեջ նկարագրված էր մարդկության ամբողջ պատմությունը: Քիչ չզարմացավ սրանով կայսրը: Չնայած նրան, որ նա արդեն երիտասարդ էր, սակայն ուսման ձգտումը նրա մոտ դեռ չէր մարել: Սակայն նա չէր կարող տարիներ ծախսել և խնդրեց կրճատել դրանք, թողնելով միայն ամենակարևորը:

Եվ նորից երկար տարիներ աշխատեց իմաստունը և մի գեղեցիկ օր ծառաները սայլը, որում գտնվում էին հիթսուն գիրք, մոտեցնում են կայսրին: Կայսրը արդեն բավական ծերացել էր: Նա հասկացավ, որ չի կարող այսքան գիրք կարդալ և խնդրեց իմաստունին թողնել միայն ամենա-ամենակարևորը:

Եվ նորից իմաստունը անցավ գործի և որոշ ժամանակ անց նրան հաջողվեց տեղավորել մարդկության ողջ պատմությունը մի գրքում: Սակայն երբ նա այն բերեց կայսրին, վերջինս արդեն գտնվում էր մահվան մահճում և այնքան թույլ էր, որ նույնիսկ չկարողացավ բացել այն: Եվ այդ ժամանակ խնդրեց ավելի շատ կրճատել և հենց հիմա, քանի դեռ նա չի ուղևորվել հանդերձյալ աշխարհ: Այդ ժամանակ իմաստունը բացեց գիրքը և ամենավերջին էջում գրեց.

«ՄԱՐԴԸ ԾՆՎՈւՄ Է, ՏԱՆՋՎՈւՄ ԵՎ ՄԱՀԱՆՈւՄ»

Առակը Սոմերսեթ Մոյեմի «Մարդկային կրքերի բեռը» գրքից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag