Մի անգամ մուկը նկատում է, որ ֆերմայի տերը մկան թակարդ է տեղադրում: Նա այդ մասին պատմում է հավին, ոչխարին և կովին: Բայց նրանք բոլորը պատասխանում են. «մկան թակարդը դա քո պրոբլեմներն են, մեզ հետ այն ոչ մի առնչություն չունի»:
Քիչ ուշ մկան թակարդն է ընկնում մի թունավոր օձ, որն էլ կծում է ֆերմերի կնոջը: Փորձելով բուժել՝ ֆերմերի կնոջ համար պատրաստում են հավով ապուր: Հետո մորթում են ոչխարին, որպեսզի հյուրասիրեն կնոջը այցելության եկած հյուրերին: Իսկ կնոջ թաղմանը մորթում են նաև կովին:
Եվ այս ամբողջ ընթացքում մուկը հետևում էր այս իրադարձություններին պատի մեջ բացված ճեղքից և մտածում այնպիսի բաների մասին, ինչը ոչ մեկի հետ առնչություն չունի:
Խրատ. եթե Ձեզ հետ ինչ-որ բան անմիջական առնչություն չունի, մի մտածեք, որ այդ ինչ-որը մի օր չի կարող հարվածել Ձեզ: