Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիացի հանրահայտ գրող Ֆրանսուա Մորիակի «Իժերի կծիկը» հրաշալի գրքից հրաշալի մեջբերումներ.
Ես իմ ամբողջ կյանքը անցկացրել եմ զոհաբերություններ անելով, որոնց հիշողությունը ինձ թունավորել է, իմ մեջ սնուցել, պարուրել է վիրավորանքի այն զգացումը, որ աճում և ամրանում էր ժամանակի ընթացքում։
Նախանձել արհամարհելի մարդկանց. սա մի թունավոր զգացում է, որ կարող է թունավորել մարդու կյանքը։
Ինչ տարօրինակ է, որ կյանքի սկզբում, երբ մարդ մի քիչ երջանկություն է վայելում, ներքին ձայնը չի նախազգուշացնում նրան. «Ապրիր թեկուզ հարյուր տարի, դու չես ունենա այլ ուրախություն աշխարհում, քան այս մի քանի ժամերը։ Վայելիր դրանք, խմիր երջանկության բաժակը մինչև մրուրը, դրանից հետո քեզ ոչինչ չի մնա։ Քո ճանապարհին հանդիպած երջանկության աղբյուրը առաջինն է ու վերջինը։ Հագեցրու ծարավդ մի անգամ ընդմիշտ, դու այլևս ոչինչ չես խմի»։
Ծերունուն մարդու տեղ են դնում, եթե նա ունեցվածքի տեր է։
Լռելը շատ ավելի հեշտ է, և ես միշտ ենթարկվում եմ լռության փորձությանը։
Հոգին վհատվում է, երբ չի կարողանում արտացոլվել արտաքինի մեջ…
Դուք չեք կարող պատկերացնել տանջանքները ծերունու, որ ոչինչ չի ստացել կյանքից և ոչինչ չի սպասում մահից։
Օ, այն մարդկանց մոտ, որոնք չգիտեին, թե ինչ բան է փոխադարձ սերը, կա առանձին հոտառություն, որով նրանք զգում են կրքոտ սերը ուրիշների մոտ։
Միայնակ մարդը միշտ չի կարող պահել իր նկատմամբ ունեցած հավատը։ Մեզ հարկավոր է, որ մեր ուժին վկա լինի որևէ մեկը, որ հասցված հարվածների թիվը բռնի, նշի հաջողությունները, անհաջողությունները, և մեզ դափնիներով պսակի հաղթանակի օրը։
Կանայք չեն հիշում այն, ինչը արդեն չեն զգում։
Մարդիկ սիրում են լսել ուրիշների դժբախտություն մասին։
Թուլությունը կարող է դառնալ մեղսակցություն։
Չափազանց սիրալիրությունը բացահայտ նշան է դավաճանության։
Ընդհանուրի կողմից սիրված մարդիկ անգիտակցաբար, բնազդաբար գտնում են այն նույն խոսքերն ու ժեստերը, որոնք գրավում են բոլորի սրտերը։
Ծերությունը, դա մեր կյանքի հանրագումարն է, վերջնական հանրագումարը, որի մեջ մենք չենք կարող ոչ մի թիվ փոխել։
Հույսը մեր մեջ անջնջելի է, չի կարելի այն արմատախիլ անել, ինչպես կպչուն սիզախոտը։
Մենք երբեք չենք իմանում, թե ինչ ենք ցանկանում, և ամենևին չենք սիրում այն, ինչ կարծում ենք, թե սիրում ենք։
Մարդու արտաքին տեսքը պատյան է, որ հարկավոր է պատռել և թափանցել նրա մեջ, տեսնելու համար նրա իսկական էությունը։
Մենք տեսնում ենք միայն այն, ինչ վարժվել ենք տեսնել։
Դժվար չէ ճանապարհ գտնել դեպի կենդանի հոգին, նրան տեսնելով նույնիսկ ոճիրների մեջ, ամենախոր մոլությունների մեջ, բայց գռեհկությունը անհաղթահարելի արգելք է։ Հեշտ չի ապրել մարդուն, երբ նրա մոտ զարգացած են բարոյական զգացումն ու նրբանկատությունը։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]