fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Ա՜խ այս երկուշաբթին

Նորից երկուշաբթի: Ինձ համար ամենադժվար ու ամենածանր օրը: Սարսափելի դժվարությամբ արթնանում եմ ու պարտադիր այդ օրը առավոտյան ինձ վատ եմ զգում: Մի կերպ հավաքվում եմ ու դուրս եմ գալիս տանից: Եթե բախտս բերում է և ճանապարհին հանդիպում եմ մեքենայով ընկերներիցս մեկին ուրեմն ամեն ինչ այդքան էլ վատ չի, իսկ եթե չեմ հանդիպում, ապա ստիպված եմ տանել երկուշաբթվա հերթական փորձությունը՝ երթուղային տաքսու փորձությունը: Չէ այնպես չէ, որ ամբողջ ճանապարհին կանգնած եմ իջնում: Այդ տեսակետից բախտս բերել է մեր երթուղայինի վերջին կանգառը մեր մոտ է: Ուղղակի մեր եթուղայինի՝ 61 համարի մեքենաների վիճակը սարսափելի է: Հերիք չի չգիտես տեղ կհասնե՞ս  արդյոք այդ երթուղայինով թե չէ, մի հատ էլ հիմնականում հոտավետ և ցուրտ: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ երկուշաբթի օրը լողացած չեն լինում:

Մի խոսքով, այս փորձություններից այսպես տանջված հասնում եմ աշխատավայր: Միացնում եմ նոթբուքս, ըմպում արդեն սովորույթ դարձած սուրճս երկու հատ ծխախոտով: Այդ ընթացքում ինտերնետում նայում եմ բլոգիս այցելությունների քանակը, մեկնաբանությունները, այնուհետև ֆեյսբուք և այդ ամբողջ ընթացքում փորձում ինձ տրամադրել աշխատանքային առօրյային:

Ու հիմա նստած այս տողերն եմ գրում, որոնք ընդամենը աշխատանքային առօրյային չտրամադրվելու ու խուսափելու արդյունք են:

Լավ շատ անբանություն արեցի: Գնամ աշխատեմ: Բարի և արգասաբեր աշխատանքային օր բոլորիս…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag