fbpx

Տարբեր գույնի մոմերը փոխում են մեր ճակատագիրը

Մոմերի նշանակությունը. քաղում ենք փող, հաջողություն և սեր…

Մոմերը գուշակների լավագույն օգնականներն են: Պետք չէ գերբնական ուժ կամ որոշակի գիտելիքներ ունենալ մոմ վառելու համար: Խորհուրդ է տրվում ամեն օր մինչև քնելը վառել այն գույնի մոմ, որը հարմար է:

Ինչպե՞ս ընտրել գույնը

Կարմիր- Կյանքի էներգիայի, վստահության և ակտիվության նշան է: Այս գույնը նաև սիրո գույնն է, օգնում է ուժեղացնել գրավչությունն ու սեքսուալությունը:

Վարդագույն– Կնոջ էներգետիկայի գույնն է: Օգնում է կանանց լավացնել անձնական կյանքի խնդիրները:

Բալի գույն- Օգնում է բիզնեսով զբաղվող մարդկանց: Օգնում է ճիշտ որոշումներ կայացնել:

Դեղին- Այս գույնը կոգեշնչի ձեզ և կուժեղացնի ստեղծագործական հակումները: Կօգնի յուրացնել նոր տեղեկատվությունը: Կարթնացնի երևակայությունը:

Շագանակագույն- Նյութական օգուտի ու մասնագիտական աճի գույն: Եթե ցանկանում եք մասնագիտական ոլորտում ավելի մեծ բարձունքների հասնել, ապա այսպիսի մոմ վառեք:

Կապույտ- Ներքին ներդաշնակության և խոհեմության գույնն է:

Կանաչ- Ձեզ աշխատանքային մեծ բարձունքների կհասցնի, կլավացնի ֆինանսական կարգավիճակը և կավելացնի դրական էմոցիաները: Եթե կամքի ուժը թույլ է, կանաչ գույնը կօգնի ձեզ:

Սև- Բուժող գույն: Եթե ցանկանում եք ազատվել ձեզ տանջող հիվանդությունից, ապա ընտրեք այս գույնը: Այն նաև կազատի ձեզ ուրիշների բացասական էներգիայից:

Սպիտակ- Կօգնի ճիշտ ընտրություն կատարել: Կազատի ձեզ էներգետիկ անհավասարակշռությունից: Կմաքրի գիտակցությունն ավելորդ մտքերից:

Ճիշտ գույնի մոմ վառելիս՝ ակտիվացնում եք այն էներգետիկան, որը ձեզ անհրաժեշտ է:

 

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է վառվում մոմը, դա շատ բան կարող է ասել ձեր մտապահածի մասին:

1. Եթե մոմը հարթ չի վառվում, ապա Դուք ինքներդ չեք հավատում, որ ինչ-որ բան երբևէ կկատարվի: Մոմին չի բավականացնում էներգիա՝ ձեր խնդիրները լուծելու համար:

2. Եթե մոմը վառելիս մուր եք նկատում, մի անհանգստացեք, այսպես մոմը մաքրում է տունը բացասական ազդեցությունից:

3. Մոմը հանգչո՞ւմ է. սա շատ լուրջ նշան է, որ ձեր մտքերը խախտված են: Պետք չէ ձգտել ձեր երազանքի իրականացմանը: Փոխեք ձեր պլանները, հնարավոր է, որ Ձեր համար ավելի կարևոր բան կա, որը բաց եք թողել:

4. Մոմը սկսում է ձայնով հանգչել՝ սա նշանակում է, որ ձեր տանն այլ աշխարհից հյուրեր կան, որոնք ցանկանում են ինչ-որ բան ձեզ տեղեկացնել: Մի վախեցեք, սա կարող է լինել ձեր բարեկամը, ով ցանկանում է ձեզ ինչ-որ բան զգուշացնել:

Տանը մոմ վառելը շատ օգտակար է: Խորհուրդ է տրվում գոնե ամիսը մի քանի անգամ մոմ վառել: Սա կարող է պաշտպանել ձեզ, էներգիա հաղորդել և օգնել լուծել տարբեր խնդիրներ:

Հիշե՛ք.

Հավատալ, թե ոչ, որոշում եք ինքներդ, մենք ընդամենը տրամադրում ենք տեղեկատվություն։

Աղբյուրը՝ interesbook.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Տարբեր գույնի մոմերը փոխում են մեր ճակատագիրը
Կանանց մասին 8 զարմանալի փաստ, որոնց մասին նույնիսկ նրանք կարող են չիմանալ