fbpx

«Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ»։ Մեջբերումներ Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» վեպից

Վեպը գրվել է 1937 թվականին։ Այն դերասանուհու կյանքն է` ընտանիքում և թատրոնում։ Այդ կյանքը լի է սիրով հիասթափություններով, վերելքներով ու վայրէջքներով։ Վեպը Ջուլիայի մասին է, ով հանրաճանաչ դերասանուհի է, ում ամբողջ Անգլիան է ճանաչում, գեղեցիկ է, բարեկազմ, ում ձգտում են հասնել բոլոր տղամարդիկ։ Նրա կյանքում ամենահաջողվածը եղավ ամուսնությունը, համենայն դեպս դրա առաջին տարիներն այդպես էր թվում

1. Երիտասարդ լինելը հիանալի է։

2. Եթե որևէ մեկը տաղանդ ունի, հնարավոր չէ, որ չերևա։

3. Բոլորը կարող են հաճելի արտաքին ունենալ, բայց ոչ բոլորը կարող են հպարտանալ, որ կարգին ընտանիքի ժառանգ են։

4. Այնքան ստորացուցիչ է սեր հայցել։

5. Ինչ հիանալի բան է, երբ մարդ իր գլխի տերն է։

6. Եթե մարդ սկսում է մտաբերել անցյալը, ուրեմն ապագա չունի։

7. Չի կարելի միայն սեփական անձի մասին մտածել։

8. Մարդկանց պատճառներ պետք չեն, որպեսզի անեն այն, ինչ իրենց սրտով է, նրանց պատրվակներ են պետք։

9. Կինը գրավում է տղամարդկանց՝ գործի դնելով իր հմայքները, և պահում է՝ կառչելով նրա թուլություններից։

10. Ես կդադարեմ հարգել ինձ, երբ սկսեմ ղեկավարվել նրանով, որ թե ով ինչ է ասում իմ մասին։

11. Ջուրն ընկնողը թրջվելուց չի վախենա։

12. Սերը դա ցավ է ու տառապանք, ամոթ, զմայլանք, դրախտ ու դժոխք, սերը՝ կյանքի ուրախությունն է ու թախիծը, հոգու խաղաղությունն ու խռովքը։

13. Կան մարդիկ, որոնք հիմար են, բայց չգիտեն, որ հիմար են, ահա թե ինչն է ճակատագրական։ Ավելի լավ է, որ մարդ հիմար է, իմանա, որ հիմար է։

14. Այդպիսին են մարդիկ. երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանք անդադար ձգտում են փոփոխության։

15. Կյանքն այնքան կարճ է և սերն այնքան վաղանցիկ։

16. Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ։

17. Զարմանալի է, թե որքան տարբեր են լինում մարդիկ։

18. Պոեզիան ծնվում է զգացմունքներից, որ վերհիշում ես, երբ հոգումդ ամեն ինչ խաղաղվել է։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ»։ Մեջբերումներ Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» վեպից
Թե ինչպես են սոցիալական ցանցերը ազդում մեզ վրա: Հետաքրքիր փաստեր