Մենք ընտրել ենք Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի տարբեր գրքերից 20 հրաշալի մեջբերումներ և հաճույքով ներկայացնում ենք դրանք Ձեզ:
Հեշտ է լինել հաճելի նրանց հետ, ում հանդեպ անտարբեր ես:
«Մարդկային կրքերի բեռը»
Ես տեսնում եմ, որ սիրում եք գրքեր: Դա միշտ նկատելի է նրանով, թե ինչպես են մարդիկ պահում այն:
«Մարդկային կրքերի բեռը»
Լուծումը ոչ մի նշանակություն չունի, եթե այն դուք չեք գտել:
«Մարդկային կրքերի բեռը»
Այնուամենայնիվ, ավելի լավ է իմանալ, որ դու հիմար ես, քան լինել հիմար և չիմանալ այդ մասին:
«Թատրոն»
Որովհետև դա խաբկանք է, իբր երիտասարդությունը միշտ երջանիկ է: Դա նրանց խաբկանքն է, ով վաղուց հրաժեշտ է տվել երիտասարդությանը: Երիտասարդները գիտեն, թե որքան դժբախտություններ են ստիպված անցնել, որովհետև նրանք լի են կեղծ իդեալներով, որ ներշնչել են նրանց դեռ մանուկ հասակից: Իսկ բախվելով իրականության հետ, նրանք զգում են, թե ինչպես է այն հարվածում և վիրավորում իրենց:
«Մարդկային կրքերի բեռը»
Չկա ավելի տանջալից բան, քան սիրել մարդուն ամբողջ սրտով և իմանալ, որ գրոշ անգամ չարժես նրա համար:
«Սուրբ Ծննդյան արձակուրդներ»
Հանճարեղությունը՝ ոչ այլ ինչ է, քան անվերջ աշխատունակություն:
«Կարկանդակներ և գարեջուր կամ կմախքները զգեստապահարանում»
Կարելի է շատ ուժգին սիրել կնոջը, բայց այնուամենայնիվ չերազել նրա հետ ամբողջ կյանքն ապրելու մասին:
«Նախշազարդ քող»
Բոլորովին նույն բանը չէ ասել ճշմարտությունը քո մասին և լսել այն ուրիշներից:
«Ամփոփելով արդյունքները»
Ողբերգությունը նրանում է, որ մենք երբեմն հասնում ենք ցանկալիին:
«Թատրոն»
Մարդը շատ ավելի սովորում է այն սխալներից, որ կատարում է սեփական կամքով, քան ճիշտ արարքներից, որ կատարում է բոլորովին ուրիշի ցուցումներով:
«Մարդկային կրքերի բեռը»
Նա խոսում էր հրաշալի, բայց ասում էր հիմարություններ:
«Մարդկային կրքերի բեռը»
Նա հասկացավ, որ չարն ու բարին՝ հարաբերական հասկացություններ են և մարդիկ ուղղակի հարմարեցնում են այդ հասկացությունները իրենց նպատակների համար:
«Մարդկային կրքերի բեռը»
Աշխարհում միայն երկու բան են արդարացնում մարդկային գոյությունը՝ սերն ու արվեստը:
«Մարդկային կրքերի բեռը»
Մի փոքր առողջ դատողություն, մի փոքր համբերություն, մի փոքր հումորի զգացում և կարելի է հարմարավետ բնակություն հաստատել այս մոլորակում:
«Փոքր անկյուն»
Դա մեծագույն դժբախտություն է՝ ունենալ սիրտ:
«Նախշազարդ քող»
Ես այնքան եմ հոգնել պատրաստվել կյանքին՝ ժամանակն է արդեն ապրել։
«Մարդկային կրքերի բեռը»
Բարությունը՝ հումորի պաշտպանողական ռեակցիան է և ճակատագրի անիմաստ ողբերգությունը:
«Ամփոփելով արդյունքները»
Ոչինչ անհետևանք չի մնա: Գցեք ջրափոսի մեջ քար՝ և դուք արդեն մի փոքր փոփոխել եք Տիեզերքը:
«Սուր ածելիներ»
Որքան էլ որ այն հերքեն, բայց հոգու խորքում մենք գիտենք՝ այն ինչ մեզ հետ տեղի է ունեցել, մենք արժանացել ենք դրան:
«Սուրբ Ծննդյան արձակուրդներ»