fbpx

Մինկգկաբաու ժողովրդի խիստ մայրիշխանությունը, որտեղ կանայք տղամարդկանց ստրուկ են համարում

Մինկգկաբաու հնագույն ժողովուրդը շատ աշխատասեր է և տաղանդավոր։ Նրանք բոլորն են տիրապետում տարբեր հմտությունների և արհեստների։ Նրանք արհեստավարժ են ամեն ինչում, ինչով զբաղվում են։ Նրանք ոսկե ձեռքեր ունեն։ Այս ժողովորդը զբաղվում է ձկնորսությամբ, անասնաբուծությամբ, նրանց մեջ կան հյուսներ և ոսկերիչներ։ Նրանք սիրում են լավ ապրել՝ ճոխության և հարստության մեջ, իսկ դրա համար անում են ամեն ինչ՝ աշխատում են օրնիբուն։

Սակայն այս ժողովրդի մեջ գլխավորը բոլորովին էլ տղամարդիկ չեն։ Այս ժողովրդի կանայք կարողացել են վարժեցնել նրանց և հաստատել իրենց կարգերն ու օրենքները։ Սա բավական զարմանալի երևույթ է, ինչը հազվադեպ կամ գրեթե երբեք չես հանդիպի ժամանակակից աշխարհում։ Սակայն կանայք չեն պատրաստվում զիջել իրենց գլխավորությունը։ Ընտանիքի ամբողջ կարողության տերն ու տիրակալը՝ կանայք են։ Ընդորում կանանց ժառանգորդ են միմիայն դուստրերը։ Որդիները ոչինչ չեն ստանում։

Ամուսին իրենց համար ընտրում են աղջիկները։ Հենց հարսի ընտանիքն է գալիս փեսայի տուն, որպեսզի խնդրի նրա ձեռքը։ Ընդորում նա ոչ մի իրավունք չունի։ Ամուսնությունից հետո կինն ու ամուսինը միասին չեն ապրում։ Ամուսինը կնոջն այցելում է գիշերը, իսկ առավոտյան վերադառնում մոր տուն։ Եթե կինը բաժանում է պահանջում, ապա ամուսինը սկսում է ապրել բաժանվածների համար նախատեսված հանրակացարանում։ Բաժանվել, թե ոչ՝ որոշում է միայն կինը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մինկգկաբաու ժողովրդի խիստ մայրիշխանությունը, որտեղ կանայք տղամարդկանց ստրուկ են համարում
ԹԵՍՏ․ Կարողանո՞ւմ եք տարբերակել սուտը