fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Միշել դը Մոնտեն։ Իմաստուն մտքեր

Միշել դը Մոնտեն։ Իմաստուն մտքեր

Վերածննդի դարաշրջանի գրող և փիլիսոփա Միշել դը Մոնտենի մի քանի իմաստուն մտքեր.

Երբ բարիք ես գործում, ինքդ էլ զգում ես ինչ-որ բերկրալի բավականություն և օրինական հպարտություն, որոնք ուղեկցում են մաքուր խղճին։

Կյանքն ինքնին ո՛չ  բարիք է, ո՛չ չարիք. այն թե բարու, թե չարի շտեմարան է, նայած թե դուք ինչի եք վերածել այն։

Ով դիպչում է նպատակից ավելի հեռու, նա նույնպես վրիպում է, ինչպես և նա, ով չի դիպում նպատակին։

Չկա ավելի բնական  ձգտում, քան գիտելիքների նկատմամբ ձգտումը։

Ոչ ոք պաշտպանված չէ հիմարություն ասելու հնարավորությունից։ Դժբախտություն է, երբ այն ասում են մտածված։

Իմաստության ամենալավ ապացույցը չընդհատվող լավ հոգեվիճակն է։

Ամենևին չի պահանջվում միշտ ասել այն, ինչ մտածում ես. դա կլիներ հիմարություն. բայց այն ամենը, ինչ էլ որ ասես, պետք է համապատասխանի քո մտքերին, հակառակ դեպքում դա կլինի չարամիտ խաբեություն։

Եթե, մի կողմից, մեր խելքը ամրանում է լայն ու զարգացած խելքերի հետ շփման շնորհիվ, ապա, մյուս կողմից, անհնար է պատկերացնել, թե որքան է նա կորցնում ու այլասերվում չնչին ու հիվանդագին խելքերի հետ մշտական ծանոթության ու շփման հետևանքով։

Ուժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում։

Մեր հարցասիրությանը վերջ չկա. մտքի բավարարվածությունը նրա սահմանափակվածության կամ հոգնածության նշան է։

Ես ճշմարտությունն ասում եմ այն չափով, որչափ համարձակվում եմ այն ասել. որքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հազվադեպ եմ համարձակվում դա անել։

Ես դատապարտում եմ ամեն տեսակ բռնությունը այն մատաղ հոգու դաստիարակության ժամանակ, որին աճեցնում են պատվի և ազատության նկատմամբ հարգանքի հոգով։ Խստության ու հարկադրանքի մեջ ինչ – որ ստրկական բան կա, և ես գտնում եմ, որ այն բանին, ինչը չի կարելի անել բանականության, շրջահայացության և հմտության օգնությամբ, ոչ մի կերպ չի կարելի հասնել ուժով։

Հարկավոր է դիմանալ այն բանին, ինչից հնարավոր չէ խուսափել։

Մարդու ամենավատ վիճակն այն է, երբ նա դադարում է գիտակցել և տիրապետել իրեն։

Իր նկատմամբ հարգանքի պակասից առաջ են գալիս նույնքան արատներ, որքան և իր նկատմամբ ավելորդ հարգանքից։

Իսկական արժանապատվությունը նման է գետի, որքան այն խորն է, այնքան ավելի քիչ է աղմկում։

Լռակյացությունն ու համեստությունը խոսակցության համար շատ պետքական հատկանիշներ են։ Չկա ավելի ստորացուցիչ պատասխան, քան արհամարհական լռությունը։

Վախկոտությունը դաժանության մայրն է։

Մեծամտությունն առաջանում է իր մասին չափազանց բարձր և ուրիշների մասին չափազանց ցածր կարծիք ունենալուց։

Ձեր հասցեին արված ձեր իսկ մեղադրանքներին միշտ հավատում են, ինքնագովությանը՝ երբեք։

Ստախոսությունը ամենազազրելի արատն է։

Մի անհանգստացեք, թե չեք կարող մահանալ՝ բնությունն ինքը, երբ ժամանակը գա, բավական հիմնավորապես ձեզ կսովորեցնի դա, նա ինքը ձեր փոխարեն կանի, ձեր մտքերը մի զբաղեցրեք դրանով։

Մարդկային երջանկությունը բնավ նրանում չէ, որպեսզի լավ մահանա, այլ նրանում, իմ կարծիքով, որպեսզի լավ ապրի։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

կարդացեք նաև

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն...

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Բոլոր մարդիկ էլ էմոցիոնալ են։ Սակայն կան այնպիսիները, որոնք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Նրանք չեն կարողանում թաքցնել, երբ վրդովված են կամ չափազանց...

ԹԵՍՏ․ Փայլեք աշխարհագրական գիտելիքներով

Ներկայացնում ենք Ձեզ բարդ, ոչ ստանդարտ հարցերից բաղկացած աշխարհագրական թեստ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք փայլել գիտելիքներով մեր այս աշխարհագրական թեստում: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Հոգեբանները պարզել են իրական սերը տարբերակելու նշանները

Եթե վստահ չեք, որ ձեր զգացմունքներն իրական են, ապա կարդացեք, թե այդ մասին ինչ են ասում հոգեբանները։ Նրանք նշել են իրական սիրո նշանները։ 1. Երբ...

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...