Դարեր շարունակ գիտնականները, փիլիսոփաները, հոգեբանները փորձում են գտնել այդ հարցի պատասխանը. «Ի՞նչ են ուզում կանայք»:
Կանանց հասկանալ այդպես էլ չստացվեց, բայց եղան որոշ բացահայտումներ.
Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել։
Պիրանդելո
Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են՝ չգիտեն նրանց ամենևին:
Պիգո Լիբրեն
Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը:
Կիպլինգ
Միայն նա է սիրում, ով սիրած կնոջն օգնում է բարձրանալ մինչև անկախություն:
Չերնիշևսկի
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան:
Սովաժոն
Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ:
Ֆրանկլին
Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը:
Վ.Գյոթե
Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցի՛կ եղիր, եթե կարող ես, իմաստու՛ն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավո՛ր ես լինել:
Բոմարշե
Կանանց խոսել ստիպելու համար հազար տեսակ հնարքներ կան, սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել։
Բուշե
Ամենաառաքինի կանայք երբեք ամբողջովին ողջախոհ չեն լինում:
Բալզակ
Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարել:
Բալզակ
Կանայք միշտտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի, սակայն միշտ խանգառում են դրանք ի կատար ածել:
Օսկար Ուայլդ
Եթե ուզում եք իմանալ ինչ կա իրականում կնոջ մտքին, նայեք նրա վրա, բայց մի լսեք:
Օսկար Ուայլդ
Կանայք երկու գերխնդիր ունեն` բան չունեն հագնելու, և զգեստապահարանը փոքր է:
Կանանց ղեկավարելու երկու ձև կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը` կնոջ:
Հրապարակման ներկայացրեց՝ Ս.Ա.-ն
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]