fbpx

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու

Այս երկու մեգաաստղերը հասցրել են մտնել յուրաքանչյուր ֆուտբոլասերի առօրյա։ Հուզել, հիացնել ու ոգևորել, դառնալ մեծ բանավեճերի պատճառ ու ամենակարևորը՝ այլմոլորակային խաղով զարդարել աշխարհի ամենամասսայական սպորտաձևը։ Սակայն հարց է առաջանում, թե ամեն դեպքում ո՞վ է ներկայումս լավագույնը։

Ինչու՞ են շատ հաճախ համեմատում Մեսսիին ու Ռոնալդուին։ Այս հարցն ունի մի քանի պատասխան։ Նրանք նույն սերնդի ներկայացուցիչ են,  մրցակցությունից դուրս են, խաղում են նույն երկիրը ներկայացնող, սակայն միշտ միմյանց թշնամի ակումբներում և այլն։ Վստահորեն կարելի է փաստել, որ թե՛ Մեսսին, թե՛ Ռոնալդուն համարվում են պատմության լավագույն ֆուտբոլիստներից, իսկ նրանց բազմաքանակ ռեկորդների ու ձեռքբերումների մասին մանրամասնելն ավելորդ է։

Մեսսին ունի այնպիսի ունակություններ, որոնք նույնիսկ չեն կարող իրենց մեջ ներառել մինիմում 3 ֆուտբոլիստներ։ Գոլահար, փոխանցումների վարպետ, տուգանայինների վարպետ, մրցակիցներին շրջանցելու տաղանդ, արագություն, կտրուկություն, դիպուկություն, խաղը զգալու գերունակություն… Այս ցուցակն անվերջ կարելի է շարունակել։ Նման ֆանտաստիկ ունակությունների շնորհիվ եղել է մրցաշրջան, որ Մեսսին մոտ 100 գոլի հեղինակ է դարձել։ Փորձեք համակարգչային խաղում մեկ մրցաշրջանում այդքան գոլ խփել։  Նույնիսկ համակարգչով գրեթե անհնար է դա անել։ Արգենտինացու ցուցանիշը ժամանակակից ֆուտբոլում հրաշքի է նման։ Այս ռեկորդը գերազանցելը դեռ երկար ժամանակ բաղձանք կմնա յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։

Ռոնալդուն նույնպես ունի զարմանալի ու գերմարդկային ունակություններ։ Կարող է խաղալ դաշտի յուրաքանչյուր հատվածում, ունի ֆիզիկական բարձր պատրաստվածություն, տիրապետում է ուժգին հարվածների։ Պորտուգալացու հարվածից հետո գնդակը ստանում է աննորմալ ուրվագիծ, որը միշտ խնդիր է հանդիսանում դարպասապահների համար։ Արդեն երկար տարիներ Ռոնալդուն հանդիսանում է Արքայական ակումբի ու առհասարակ ֆուտբոլի մեծագույններից։

Այս կայսրերը տարիներով ոչ ոքի անգամ չնչին հնարավորություն չեն տալիս նվաճել ամենանշանակալի անձնական տիտղոսը՝ Ոսկե գնդակը։ Ֆուտբոլասերների համար հպարտություն է ապրել Մեսսիի ու Ռոնալդուի ժամանակաշրջանում։ Նրանց անունները ոսկե տառերով կգրվեն սպորտի պատմության էջերում։ Նրանց անցկացրած խաղերի տեսագրությունները նայվելու և քննարկվելու են դարերով։ Լավագույնի հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ կարծիքը, սակայն մի բան պարզ է՝ երկուսն էլ անկրկնելի են մնալու դարերով։

Մեսսի թե Ռոնալդու՞։ Մեսսին հրաշագործ է, Ռոնալդուն՝ սուպերմեն։ Ընտրեք ինքներդ։

Հրապարակման ներկայացրեց՝ Ջիվան Օհանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag