fbpx

8 զարմանալի և զվարճալի օպտիկական խաբկանքներ։ Մի հավատացեք ձեր աչքերին

Օպտիկական խաբկանքը՝ պատկեր է կամ շարժանկար, որը բառիս ուղիղ իմաստով խաբում է մեր ուղեղին, ստիպելով իրերն այլ կերպ ընկալել, քան կան դրանք իրականում։ Մենք հստակ տեսնում ենք գոյություն չունեցող շարժում կամ էլ նույնիսկ գույների փոփոխություն։

1. Աղավնու քայլվածք

Երբ թռչունները շարժվում են ուղղահայած գծերի ֆոնին, մեր ուղեղը որսում է քիչ նկատելի հակառակ շարժում, որը շատ նման է աղավնու քայլվածքին։ Մոտիկից այդ քայլվածքը այդքան էլ նկատելի չէ, սակայն եթե հեռվից նայեք՝ խաբկանքը կմեծանա։

2. Գույների բաժանում

Այս խաբկանքը կապված է գույների ընկալման հետ։ Ինչպես տեսնում եք, երկու նեղ գծերը միանման են, սակայն երբ փոխում եք նրանցից մեկի ֆոնը՝ դրանք սկսում են տարբերվել։

Այժմ տեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փոխում եք երկու գծերի ֆոնը։

3. Լ.Ս.Լոուրիի նկարը

Այս խաբկանքի համար որպես ֆոն օգտագործվում է բրիտանացի նկարիչ Լ.Ս.Լոուրիի նկարը։ Երբ դիզայներները վերևից «տեղադրում են» կայծակ, փողոցի մարդիկ կարծես թե սկսում են քայլել։ Իրականում դրանք բացարձակ անշարժ են։

4. Պտտվող աղջիկ

Սա քաջ հայտնի խաբկանք է և իբր աղջիկը պտտվում է տարբեր ուղղություններով՝ կախված ձեր ընկալումից։ Որոշ մարդիկ նույնիսկ տեսնում է թե ինչպես է այն կանգ առնում և սկսում պտտվել հակառակ ուղղությամբ։ Համարվում է, որ այս խաբկանքը կարող է պատմել, թե ձեր ուղեղի ո՞ր հատվածն է առավել ակտիվ։

5. Փոփոխվող գույներ

Այս խաբկանքը նույնպես հիմնված է գունաընկալման վրա։ Նկարում գույները ընդհանրապես չեն փոփոխվում, սակայն փոփոխվող գծերը տպավորություն են ստեղծում, որ դրանք փոխվում են։

6. Կեղծ շարժում

Կոնցեպտը՝ բավական պարզ է։ Երբ դուք մոտենում եք էկրանին՝ ուղղանկյունը շարժվում է դեպի ձախ, երբ հեռանում եք՝ տեղափոխվում է աջ։ Իրականում դրանք ընդհանրապես չեն շարժվում։

7. Ձյուն և շերտավարագույր

Եկող ձյունն ավելի արագ է թվում, եթե պատուհանին կա շերտավարագույր։

8. Տառերի ընկալման խաբկանք

Ամեն իմպուլսի հետ փոխվում է տառերի պայծառությունը։ Դրա հետևանքով տառերը թվում են շարժվող։ Բայց, ինչպես հասկացաք՝ տառերը բացարձակ ստատիկ են։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 զարմանալի և զվարճալի օպտիկական խաբկանքներ։ Մի հավատացեք ձեր աչքերին
ԹԵՍՏ. Իմացեք որն է Ձեր կյանքի սաունդթրեքը