fbpx

Մենտավայ. ժողովուրդ, որը խրախուսում է ամուսնական դավաճանությունը

Ինդոնեզիայի մարզերից մեկում բնակվում է Մենտավայ անունը կրող ժողովուրդը։ Նրանք երևի ամենատարօրինակ ցեղերից են, որ բնակվում են Արևելյան Սումատրայի տարածքում։ Նրանք սովորել են կենդանացնել այն ամենը, ինչ գտնվում է իրենց շուրջը։ Հենց այդ պատճառով էլ որսի գնալուց առաջ՝ նրանք աղոթում են։ Եվ ներողություն են խնդրում, երբ ծաղիկ կամ մեկ այլ բույս են քաղում։

Նրանք բնակվում են եղեգից պատրաստված խրճիթներում։ Տղամարդիկ կրում են ամոթիքը ծածկող կտոր, իսկ կանայք փաթաթում են կտորը իրանի շուրջ։ 20 տարին լրացած մենտավայցիների մարմնին դաջվածքներ են անում։ Երբեմն այդ գործընթացը ամիսներ է տևում, քանի դեռ ամբողջ մարմինը չի պատվել դաջվածքներով, որոնք խորը իմաստ են կրում։ Սովորաբար դրանք բնութագրում են մարդուն, նրա կարգավիճակը և նրա դիրքը։

Երիտասարդ աղջիկներն ու տղաները բավական վաղ են սկսում հարաբերություններ ունենալ։ Նրանք միասին են ապրում, իսկ մեծահասակները խրախուսում են նրանց արտաամուսնական կապերը։ Սակայն, երբ երիտասարդ զույգի մոտ երեխա է ծնվում, ապա դաստիրակում են երեխաներին զույգի ծնողները, այսինք տատիկներն ու պապիկները։ Մենտավայի օրենքներով չամուսնացած զույգն իրավունք չունի երեխա դաստիրակելու։

Երբ մենտավայ տղամարդկանց տարիքը հասնում է 40-ի, նրանք եղեգից խրճիթ կառուցելու իրավունք են ձեռք բերում։ Այնտեղ նրանք կարող են առանձնանալ և ապրել առանձին ընտանիքից։ Սովորաբար այդ ժամանակահատվածը կարող է տևել մինչև 2 տարի։ Այնտեղ տղամարդը զբացվում է երեխաներով, պատմում է որսորդության և կենցաղի նրբությունների մասին, բայց նաև նա իրավունք ունի խրճիթ բերել այլ կանանց։ Կինը գիտի այդ մասին և ամուսնուն թույլ է տալիս զվարճանալ։ Սակայն տղամարդը պետք է խոսք տա կնոջը, որ երբեք նրան չի լքի։ Իսկ հետո նմանատիպ խրճիթը ժառանգաբար փոխանցվում է հորից մեծ որդուն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մենտավայ. ժողովուրդ, որը խրախուսում է ամուսնական դավաճանությունը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք անցնել կենսաբանության հարցերից բաղկացած այս թեստը