fbpx

Տղամարդկանց տոնը լավ լուրով. տղամարդիկ չեն վերանալու

Այսօր փետրվարի 23-ն է՝ «Հայրենիքի պաշտպանների օրը», այսինքն տղամարդկանց տոնը: Եվ այս օրը ուզում եմ սկսել տղամարդկանց և շատ կանանց համար հաճելի լուրով.

Գիտության առաջ քաշած այն վարկածը, որ մոտակա 100000 տարիների ընթացքում տղամարդիկ, որպես Homo sapiens կենսաբանական տեսակ կվերանան՝ հերքվել է:

Նոր հետազոտությունների արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի բժշկա-կենսաբանական ինստիտուտի գիտնականները: Այս մասին հաղորդում է BBC-ին:

«Տղամարդկանց անդարձ անհետացման» մասին եզրահանգումները կատարվել էին Y-քրոմոսոմներ ուսումնասիրող գիտնականների կողմից՝ անցած տասնամյակի ընթացքում:

Ինչպես պարզ էր դարձել, Homo sapiens-ի ի հայտ գալուց Y-քրոմոսոմները ունեին 1400 գեն: Սակայն այժմյան տղամարդկանց մոտ այն ունի 45 գեն: Ըստ 2003-ին մասնագետների կողմից կատարված հաշվարկների՝ տղամարդկանց, որպես կենսաբանական տեսակ գոյատևմանը, մնացել է 100000-ից 5 միլիոն տարի, կախված տվյալ քրոմոսոմում գեների անհետացման արագությունից: Y-քրոմոսոմների արագ քայքայումը գիտնականները բացատրում էին նրա խոցելիությամբ արտաքին միջավայրի փոփոխություններից:

Սակայն այժմ ամերիկյան գիտնականները հերքեցին այս եզրահանգումները: Ուսումնասիրելով կապիկների և մարդկանց դինամիկ կենսաբանական զարգացումը, նրանք եկան այն եզրահանգման, որ Y-քրոմոսոմների մեջ տեղի ունեցած գեների կրճատումը չի ազդում նրա ֆունկցիոնալության և նրա կայունության վրա: Առավել ևս, որ Y-քրոմոսոմների պատմա-կենսաբանական քայքայումը արդեն դադարել է:

«Այն չի անհետանա, նրա գեների կրճատման ֆենոմենը դադարել է: Այն գեները, որոնք գտնվում են նրա մեջ այժմ՝ այդպես էլ կմնան քրոմոսոմի կառուցվածքում»- հայտարարեց հետազոտական աշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Ջենիֆեր Հյուզը:

Դե ի՞նչ տղեք, մեր տոնը շնորհավոր լինի և աչքներս լույս՝ մենք չենք վերանալու… :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Տղամարդկանց տոնը լավ լուրով. տղամարդիկ չեն վերանալու
Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է