Mediamag-ը շարունակում է ժողովրդական իմաստությունների շարքը: Այս անգամ Ձեզ ենք ուզում ներկայացնել մեքսիկացի ժողովրդի իմաստությունները:
Ժողովրդական իմաստությունները, դրանք դարերով կոփված ու մինչև մեր օրերը հասած իմաստություններ են, որոնցից շատ բան կարող ենք սովորել:
Եվ այսպես.
1. Եվ կինը և կիթառը արձագանքում են, երբ դիպչում ես նրանց:
2. Երբ սիրո մեջ չկա կիրք, ապա օգուտն էլ այդ սիրուց շատ քիչ է:
3. Կինն ու կատուն պատկանում են նրան, ով բարի է իրենց հանդեպ:
4. Իշխանին որսում են կարթով, իսկ կնոջը՝ խոսքով:
5. Վախը օղակի նման է՝ վերջը չի երևում:
6. Զառերի մեջ ամենալավ բանը՝ դա դրանցով չխաղալն է:
7. Եթե չլիներ վատ ճաշակ՝ դժվար կլիներ տգեղ աղջիկների համար:
8. Խորամանկ կեսը ապրում է ի շնորհիվ հիմար կեսի:
9. Ուղիղ քայլել և շատ խմել՝ դա հնարավոր չէ այս աշխարհում:
10. Աշխատանքն ու համառությունը ժայռը վեր են ածում փողի:
11. Երեխաների դաստիարակությունը շատ նման է կատուներին մեկ խմբում հավաքելու փորձին:
12. Ցլից զգուշացիր առջևից, ավանակից՝ ետևից, իսկ հիմարից՝ բոլոր կողմերից:
13. Ասացվածքներն ու թևավոր խոսքերը ծնվում են փոշուց:
14. Որդեգրիր ագռավին մանկուց, և ծերության ժամանակ նա կկտցահարի աչքերդ:
15. Ավանակը չար չէր, փայտերից նա դարձավ այդպիսին:
16. Որոշ մարդիկ նման են օձերին՝ որքան մոտ ես թողնում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա քեզ կխայթի:
17. Ավելի լավ է ամոթ դեմքին, քան հետք սրտի մեջ:
18. Որդիս, թող Աստված քեզ երջանկություն պարգևի, որովհետև գիտությունը քեզ քիչ կլինի: