fbpx

«Խիղճը սովորաբար տանջում է ոչ նրանց, ովքեր մեղավոր են». 25 մեջբերում մարդկային ստորության մասին

«Նկատե՞լ եք, թե ինչ ուժգին են վիրավորվում փոսն ընկած մարդիկ: Այն փոսը, որը փորել էին ձեզ համար»:

Գրեթե բոլորիս մոտ էլ եղել են իրավիճակներ, երբ թվում էր, թե մեզ հետ ստորաբար են վարվել։ Դավաճանել են, խաբել, դավեր նյութել… Իսկ գիտե՞ք ինչ: Մարդիկ իրենց ստոր են պահում, քանի որ դա իրենց համար ստորություն չէ։ Ինչպես գրել է ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը. «Ինչ-որ տեղ Բելինսկու նամակներում, հիշում եմ, կա այսպիսի միտք. սրիկաները միշտ գերակշռում են պարկեշտ մարդկանց վրա, քանի որ նրանք պարկեշտ մարդկանց հետ վարվում են սրիկայի պես: Իսկ պարկեշտ մարդիկ, դիմանալով ու տառապելով, շարունակում են սրիկաներին վերաբերվել որպես պարկեշտ մարդկանց։ Հիմար մարդը չի սիրում խելացիին, անկիրթը կրթվածին, անդաստիարակը դաստիարակվածին և այլն: Եվ այս ամենը թաքնվում է ինչ-որ արտահայտության հետևում. «ես պարզ մարդ եմ․․․», «ես չեմ սիրում փիլիսոփայել․․․», «ես իմ կյանք ապրել եմ առանց դրա․․․» և այլն։ Իսկ հոգում ատելություն, նախանձ, սեփական թերարժեքության զգացում է»։

Իհարկե, ոչ միայն Լիխաչովն է գրել ստորության մասին, շատերն են փորձել և փորձում են հասկանալ այս մարդկային հատկանիշը։ Արդյո՞ք սա կդարձնի ստորությունն ավելի քիչ: Դժվար թե։ Բայց միգուցե այս իմաստուն մտքերը կօգնեն ձեզ ապագայում չընկնել սրիկաների թակարդը և կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ արձագանքել դրանց։

***

«Ողջ կյանքում կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք. «Ինչո՞ւ է նա ինձ ատում։ Չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել»։ Սխալվում եք: Դուք նրանց հասցրել եք ամենածանր վիրավորանքը՝ դուք նրանց էության կենդանի ժխտումն եք»,- Անդրե Մորուա:

«Պարկեշտությունն ու ազնվությունը չափազանց թանկ նվերներ են: Եվ դրանք պետք չէ սպասել էժանագին մարդկանցից»։

«Նկատե՞լ եք, թե ինչ ուժգին են վիրավորվում փոսն ընկած մարդիկ: Այն փոսը, որը փորել էին ձեզ համար»:

«Միշտ ներեք մարդկային հիմարությունը, քանի որ այն երբեք միտումնավոր չէ, բայց երբեք մի ներեք մարդկային ստորությունը, քանի որ այն միշտ միտումնավոր է», – Տատյանա Բիչկովա:

«Հիմարությունը դժվար է հասկանալ, բայց կարելի է ներել: Ստորությունը կարելի է հասկանալ, բայց ներելն է հիմարություն», – Միխայիլ Մամչիչ:

«Տարօրինակ բան է. Ամենաբնական բաները ստիպում են մարդուն կարմրել, իսկ ստորությունը՝ երբեք»,- Էրիխ Մարիա Ռեմարկ։

«Կարելի է ժպտալ, ժպտալ և լինել սրիկա» – Ուիլյամ Շեքսպիր:

«Փորձն ինձ սովորեցրել է, որ եթե մարդիկ ինչ-որ բան են անում քո դեմ, վերջնական արդյունքում այն օգուտ է բերում քեզ», – Ինդիրա Գանդի:

«Որքան ավելի դժբախտ է մարդը կյանքում, այնքան ավելի նախանձ է և թունավոր, ինչպես իժը, որը հարձակվում է նրանց վրա, ովքեր քայլում են ոտքերի վրա և չեն սողում ցեխի մեջ, ինչպես ինքը …» – Լուսիրա:

Կարդացեք նաև՝ «Ամենալավ բաները պատահում են անսպասելի». Մտքեր, որոնց շուրջ ցանկանում ես խորհել

«Որոշ «ընկերներ» առանց օճառի նախ խցկվում են հոգուդ մեջ, իսկ հետո … նրանք անպայման գալիս են դրանով, և չեն մոռանում ձեզ համար իրենց հետ պարան բերել», – Նատալյա Ռոզբիցկայա:

«Ավելի հաճախ ջուրը խառնում են նրանք, ովքեր վատ են լողում», – անհայտ հեղինակ:

«Ուրիշի համար փոս մի փորեք. Տ​արվելով՝ ինքներդ դուրս չեք գա դրանից», – Նատալյա Ռոզբիցկայա:

«Ստոր մարդը նման է մանրէի, դուք չեք կարող տեսնել նրան, բայց նա տհաճ բաներ է անում», – Լյուբով Իստոմին:

«Պարկեշտ մարդուն կարելի է հեշտությամբ ճանաչել նրանով, թե որքան անվարժ է նա ստորություն անում», – Միխայիլ Ժվանեցկի:

«Սովորելով առօրյա կյանքի գիտությունը, ես կամաց-կամաց հասկանում եմ՝ շատերը ձեռք չեն մեկնի, բայց շատերը ոտքը կդնեն, որպեսզի դուք ընկնեք», – անհայտ հեղինակ։

Կարդացեք նաև՝ «Գիտենք, թե ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել». Ջորջ Կարլինի ցինիկ մեջբերումները

«Սրիկանները հաջողության են հասնում իրենց գործերում, քանի որ նրանք ազնիվ մարդկանց վերաբերվում են որպես սրիկաների, իսկ ազնիվ մարդիկ սրիկաներին վերաբերվում են որպես ազնիվ մարդկանց»:

«Հաճախ թիկունքին դանակով հարված է հասցնում նա, ում ծածկում ես կրծքով»:

«Մարդը, ով իրեն թույլ է տալիս մի փոքր ստորություն, դրանով կանգ չի առնի».

«Եթե ինչ-որ բան ցավում է, լռիր, հակառակ դեպքում կհարվածեն հենց այնտեղ», – Մարինա Ցվետաևա:

«Խիղճը սովորաբար տանջում է ոչ նրանց, ովքեր մեղավոր են», – Էրիխ Մարիա Ռեմարկ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Երբ ցեխ ես շպրտում մարդու վրա, հիշիր, որ այն կարող է չհասնել նրան, բայց քո ձեռքերին հաստատ կմնա», – Օմար Խայամ:

«Սրիկանների հոգին չի ցավում: Միայն ստամոքսը կամ ատամները », – Բորիս Ակունին:

«Երբ առաջին անգամ ես զգում ինչ-որ մեկի ստորությունը, տառապում ես, մտածում ես. «Չի կարող այնպես լինել, որ մարդիկ այսպես վարվեն»: Եվ հետո ավելի հեշտ է, դուք արդեն գիտեք, թե ինչ կարող է լինել… Որովհետև կան տմարդիկ», – Սանտինոն:

«Սիրել նշանակում է պաշտպանել քո սիրելի մարդուն, նույնիսկ տիեզերքի դեմ ապստամբության ժամանակ: Սիրել նշանակում է կարողանալ ներել ամեն ինչ, բացի ստորությունից և դավաճանությունից»:

«Ամենակարևորը ապրած ստորությունից հետո ոչ թե մոռանալու կարողությունն է, այլ շարունակելը հավատալ, որ ոչ բոլոր մարդիկ են նույնը…» – անհայտ հեղինակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 17 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
«Խիղճը սովորաբար տանջում է ոչ նրանց, ովքեր մեղավոր են». 25 մեջբերում մարդկային ստորության մասին
Ինչպես սիրահետել Կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին