fbpx

Մեջբերումներ հանրաճանաչ մարդականցից

Ձեզ ենք ներկայացնում տարբեր մեջբերումներ հանրաճանանչ մարդկանցից:

Նույնիսկ ամենախավար գիշերը կավարտվի և արևը նորից կծագի:

Վիկտոր Հյուգո

Սխալվելը սարսափելի չէ։ Կարևորը՝ ամեն անգամ սխալվես նոր բանում։

Իլոն Մասկ

Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ։

Չարենց

Փայփայեք այն մարդկանց, որոնց հետ շփումից հետո ինչ-որ լուսավոր բան է մնում ձեր հոգում։

Օշո

Եթե մարդ ինչ որ բան իսկապես ուզում է, ապա ամբողջ Տիեզերքը կօժանդակի, որպեսզի նրա ցանկությունը կատարվի:

Պաուլո Կոելիո

Ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ի՞նչը կարող է դրանից ավելի լինել…

Էրիխ Մարիա Ռեմարկ

Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքին, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել:

Վարդգես Պետրոսյան

Էստեղ ապրելու համար պիտի կամ խենթ լինես, կամ սրիկա։ Էստեղ ազնիվները չեն ապրում, գոյատևում են, որովհետև ապրելու համար խաբկանք է պետք դյութել, ձևին հակառակվել` թեկուզ մի ձև. կերպարանքը փոխել ու մի կերպ համոզել է պետք։ Իսկ դու հիմա նստել ես դիմացս, նայում ես ցավից մղկտացող աչքերիս ու փորձում ես ինձ համոզել, թե «Ոչի՜նչ, ցավից արվեստ է ծնվում»։

Դավիթ Սամվելյան

Երբ ամեն ինչ շատ վատ է, մնում է միայն ծիծաղել:

Ջիմ Քերրի

Մարդը միակ արարածն է երկրի վրա, որ ունի Աստծո կարիքը, բայց իրեն պահում է այնպես, ասես Աստված չկա:

Ջոնի Դեփ

Պարզությունը, լավ ճաշակը և ճիշտ պահվածքը լավ հագուստի երեք կարևորագույն բաղադրիչներն են, և դրանք ձեզնից մեծ ծախսեր չեն պահանջում:

Քրիստիան Դիոր

«Մեզ վարժեցրել են, որ ամեն ինչ միշտ պետք է բարեհաջող լինի մեր կյանքում: Ու հենց այդ բարեկեցության մարմաջն էլ մարդուն գցում է դժոխային շրջապտույտի մեջ, որտեղից շատերը ելք չեն գտնում: Բայց պետք է կարողանալ սոսկ թքած ունենալ»:

Մարկ Մենսոն

Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը, նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը:

Պարույր Սևակ

Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:

Պարույր Սևակ

Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա ավելի ամոթալի բան քան այդ խոստումը դրժելը:

Պաբլո Էսկոբար

Ներեք Ձեր թշնամիներին. դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է:

Օսկար Ուայլդ

Երբեք ոչ ոքի ոչինչ չբացատրեք։ Միևնույնն է ամեն մեկը հասկանալու է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:

Ալ Պաչինո

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է:

Մհեր Մկրտչայն

Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում:

Խորեն Աբրահամյան

Մի շտապեք խոսել ձեր մասին: Ձեր մասին խոսակցությունը կսկսվի, երբ հեռանաք:

Ալ Պաչինո

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մեջբերումներ հանրաճանաչ մարդականցից
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր գիտելիքների տարբեր ոլոտներից