Ներկայացնում ենք խորիմաստ մեջբերումներ հանրաճանաչ գրող Պաուլո Կոելյոի հանրաճանաչ «Ալքիմիկոսը» գրքից.
Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կորցնի իմաստը։
Կան բաներ, որոնց մասին հարցնել պետք չէ. չի կարելի խույս տալ սեփական ճակատագրից։
Եթե դու ինչ որ բան ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության կատարմանը։
Չի կարելի խոստանալ այն, ինչ քեզ չի պատկանում։
Աշխարհում ամեն ինչ մի ամբողջություն է։
Մարդիկ, ինչպես իրենց թվում է, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը, գուցե հենց այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից։
Անկախ նրանից ով ես դու և ինչ ես անում, եթե մի բան իսկապես ցանկանում ես, հասնում ես դրան, քանի որ այդ ցանկությունը հղացել է տիեզերքի հոգում։ Եվ հենց դա է մարդու կոչումը երկրի վրա։
Երբ շուրջդ նույն մարդիկ են, ինքնին ստացվում է, որ նրանք մխրճվում են քո կյանքի մեջ: Իսկ այդ դեպքում որոշ ժամանակ անց ցանկանում են կյանքդ փոխել: Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են։
Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ։
Միշտ պետք է ճշգրիտ իմանալ, թե ինչ ես ուզում։
Կյանքի գետն անհնար է կասեցնել։
Կյանքում ամեն ինչ նախանշան է։
Պետք չէ վախենալ անհայտից, քանի որ ամեն ոք ընդունակ է ձեռք բերելու այն, ինչ ուզում է, ստանալ այն, ինչի կարիքն ունի։
Աշխարհում ամեն ինչ հոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք։
Սերը պահանջում է լինել նրա կողքին, ում սիրում ես։
Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորում։
Ներկային պատշաճ ուշադրություն դարձնես՝ կարող ես բարելավել այն։ Իսկ ներկադ բարելավելով՝ կբարելավես նաև այն, ինչը քեզ պիտի պատահի ապագայում։
Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն է, ինչ դուրս է գալիս նրանից։
Սերը մարդուն չի կարող խանգարել հետևելու սեփական ճակատագրին: Իսկ եթե այդպես է պատահում, ուրեմն այդ սերը իսկական չէ։
Մենք վախենում ենք իրականացնել մեր ամենանվիրական փափագները, քանզի մեզ թվում է, թե դրանց արժանի չենք կամ միևնույնն է չենք կարող դրանք իրականացնել։
Մահը ստիպում է մարդկանց ավելի զգայուն դառնալ կյանքի նկատմամբ։
Երբ սիրում ես, կարող ես դառնալ ամեն ինչ։Երբ սիրում ես, բոլորովին պարտադիր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում մեր ներսում։
Ինչ մեկ անգամ կատարվել է՝ կարող է էլ երբեք չկրկնվել։ Բայց այն, ինչ կատարվել է երկու անգամ, անպայման կկրկնվի նաև երրորդ անգամ։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]