fbpx

ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ

Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը Helbikնույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար «հրթիռ-բալոնները»: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը (նկարում՝ կանգնած): Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:

Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:

Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում (ի դեպ մարտի դաշտ նրան չի թողել մեկնել հենց ինքը, Արցախյան ազատամարտի Մեծ Հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Ազգալդյանը գտնում էր, որ Հելբիկ Հակոբյանը Արցախյան ազատամարտին ավելի շատ օգուտ կբերի լաբորատորիայում (լրացում հեղինակից 02.08.2014)):

Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:

Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:

Ինչևէ, հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:

Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 5 из 5 )
MediaMag